Արմինֆո.Զինկոմը մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման դիմաց կաշառակերության համար:
Արմինֆո. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուի ծառայությւոնը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, շնորհավորական ուղերձում ասված է.
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ղազախական համագործակցության մի շարք հարցեր ՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային-տարանցիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը:
Արմինֆո.Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար։
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նեղ կազմով բանակցությունների ընթացքում քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով:
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար: