Արմինֆո. ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում: Այդ մասին ասվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման տարածած հայտարարությունում:
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արամ Հակոբյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Այդ մասին ասվում է Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում:
Արմինֆո.Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում ամոթալի ու խիստ դատապարտելի է համարել Արդարադատության նախարարության երեկվա հայտարարությունը՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ, որը, Թաթոյանի համոզմամբ, անհաջող փորձ է արել «հիմնավորել» ու իրավունքով կոծկել կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները:
Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց վրդովմունքն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գոտում սահմանագծման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների անհիմն ագրեսիայի և դաժանության, ինչպես նաև չարդարացված բռնությունների առնչությամբ:
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կժամանի Հարավայիան Կովկաս՝ տարածաշրջանային շրջագայության:
Արմինֆո.Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։