Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Արմինֆո.Չկա փաստ, որն ապացուցի այն լուրերը, որ ադրբեջանցիները ՀՀ անձնագիր չեն ստացել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Արմինֆո.Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։
Արմինֆո. Ներկայում մեր վեհաժողովի անդամ պետություններից մեկը մշտապես խախտում է իր կանոնադրական պահանջները, ընդ որում ՝ կազմակերպությանը միանալու առաջին օրվանից ։ Դա Ադրբեջան պետությունն է։ Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը։
Արմինֆո.ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Արմինֆո. Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ն` առողջացած, 3056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641626 թեստավորում:
Արմինֆո. "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հաղորդել է, որ իշխող դաշինքը քննարկում է խորհրդարանը ինքնալուծարելու գաղափարը: Այս մասին Հովակիմյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Արմինֆո."Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում իր ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման խնդրին: