Արմինֆո.Այսօր ժամը 12:00-ին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան:
Արմինֆո.Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններ կանցկացվեն Ալմաթիում՝ 2024 թվականի մայիսի 10-ին։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Արմինֆո. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից տարածքում ականազերծման աշխատանքներ կատարելիս հայ զինծառայող է տուժել:
Արմինֆո. Մոսկվայում նախկինի պես կասկածի տակ չեն դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում ։ Այդ մասին մայիսի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։
Արմինֆո.Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած "Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում արձանագրված դրական միտումներին: Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ Երեւանում կայացած "ԶԼՄ-ները լսարանի վստահությունը շահելու ճանապարհին" քննարկման ժամանակ։
Արմինֆո.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։
Արմինֆո. Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը: Այդ մասին ասվում է մի քանի արևմտամետ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։