Արմինֆո. Ամերիաբանկը հունվարի 19-ին ձեռնամուխ կլինի 5 մլրդ դրամ ծավալի անվանական, արժեկտրոնային եւ ոչ փաստաթղթային պարտատոմսերի հերթական դրամային տրանշի տեղաբաշխմանը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկման ազդագրում, որի համաձայն, տեղաբաշխումն ավարտին կհասցվի 2021 թվականի փետրվարի 26-ին:
Արմինֆո.Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում Բանկինգ Գուրու» (Premium Banking Guru) և «Լավագույն գովազդային արշավ» (Best Promotional campaign) անվանակարգերում: Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ:
Արմինֆո. Ամերիաբանկը գործարկել է Ameriastream դրամական փոխանցումների համակարգը' ակնթարթային եւ հարմար դրամական փոխանցում աշխարհի ցանկացած կետից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո.Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:
Արմինֆո. Ամերիաբանկը դեկտեմբերի 7 - ին ձեռնամուխ կլինի հերթական անվանական, արժեկտրոնային եւ ոչ փաստաթղթային դրամային 5 մլրդ դրամի եւ 15 մլն դոլարի պարտատոմսերի 'տեղաբաշխմանը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկումների ազդագրերում, որոնց համաձայն, տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի փետրվարի 19-ին:
Արմինֆո. 30.11.2020թ-ին իր աշխատանքը կվերսկսի Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը։ Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով' երկուշաբթիից ուրբաթ' ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։
Արմինֆո. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը խախտել է պարիտետը ՝ երկարացնելով միայն Հայաստանի վարկանիշը վերանայելու օրացուցային ժամկետները, որպեսզի հաշվի առնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները (սկսած սեպտեմբերի 27 - ի ժամը 07:30-ից-խմբ.), ընդ որում՝ անտեսելով նաեւ Ադրբեջանի, ինչպես նաեւ անմիջականորեն զինված հակամարտության մեջ ներգրավված Թուրքիայի վարկանիշները վերանայելու անհրաժեշտությունը:
Արմինֆո.26օգոստոսի 2020 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900սակագնային փաթեթի և Yandex.Plus–ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն: