Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այդ մասին մայիսի 3-ին խորհրդարանում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչ հիմքով է իրականացվում հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչպես նաև մեկնաբանել է ընդդիմության հայտարարությունը, թե՝ Կադաստրի կոմիտեում և Պաշտպանության նախարարությունում համապատասխան փաստաթղթեր չկան:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարո Խոդավերդիին և Վահրամ Ճուղուրյանին նշանակել է օտար երկրներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով և հանրային խորհրդականի կարգավիճակով։ Որոշումները, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, Փաշինյանն ստորագրել է ապրիլի 30-ին:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն հերքում է ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բողոքի ակցիային մասնակիցներին այցելած զինծառայողները բռնության են ենթարկվել:
Արմինֆո.: Ընդդիմադիր "Հայաստան" դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ իրեն ապօրինի բերման ենթարկած ոստիկանների դեմ: