Արմինֆո. Այն, որ Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում պարծենալու բան չունի, ակնհայտ փաստ է։ Այդ մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ։
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Այդ մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտարարել է "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Արմինֆո.Հայաստանում դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին։ Այդ մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ՝ ներկայացնելով կառույցի 2022-2023թթ. գործունեության հաշվետվությունը ։
Արմինֆո.Կիրանց գյուղի բնակիչների հանդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "սերը" մայիսի 2-ի առավոտյան դրսևորվել է նրանց նկատմամբ ոստիկանական բռնության գործադրմամբ։ Այդ մասին այսօր ԱԺ նիստում հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Արմինֆո. ՀՀ ոստիկանության ուժերը մայիսի 2-ի վաղ առավոտից ապաշրջափակել են դեպի Ադրբեջանի հետ սահմանակից Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները: