Արմինֆո.Միջազգային երկու փաստաթղթերի վավերացումը կօգնի ՆԳՆ եւ Եվրոպոլի միջև հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցությունը դարձնել առավել թիրախային: Այդ մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
Արմինֆո. Այսօր ՝ ապրիլի 8-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Եվրոպայի խորհրդի կողմից երկակի ստանդարտների քաղաքականության կիրառման: Ակցիան նվիրված է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի Երեւան այցին:
Արմինֆո. Հայտնի փաստ է, որ վերջին տասնամյակներում ժողովրդի քրտնաջան աշխատանքի և իր ղեկավարների կողմից իրականացված՝ իրենց պետության կայուն զարգացման ռազմավարությունների շնորհիվ, Չինաստանը հասել է նախանձելի ռեկորդի և զգալի առաջընթացի՝ երկրի բարգավաճման և հզոր առաջընթացի ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձին նվիրված հոդվածում:
Արմինֆո.Բրյուսելը նախատեսում է միավորել ջանքերը Հայաստանի հետ ՝ ամրապնդելու և առաջ մղելու հարաբերությունները բոլոր չափումներում։ Այդ մասին ապրիլի 5-ին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձեւաչափով հանդիպման ժամանակ։
Արմինֆո.Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով:
Արմինֆո. Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների նոր օրակարգը, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում, կդառնա ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևոր շարունակությունը: Այդ մասին ապրիլի 4-ին Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Արմինֆո. Այսօրվա դրությամբ Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 2,6 մլրդ եվրո ընդհանուր գումարից հատկացվել է 550 մլն եվրո: Այդ մասին ապրիլի 4-ին "Հայաստանի եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։