Արմինֆո.Հայաստանը շահագրգռված է գոյություն ունեցող ակտիվ քաղաքական երկխոսության զարգացմամբ և գործընկերային հարաբերությունների ընդլայնմամբ՝ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամների հետ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:
Արմինֆո. Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի: «Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել», - հայտարարել է Փաշինյանը՝ ըստ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում նա հանդիպել է Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի և մերձակա բնակավայրերի բնակիչների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության Facebook-յան էջից ։
Արմինֆո. Երևան քաղաքում չպետք է լինի ոչ մի բուհ, և չպետք է լինի ոչ մի բուհ՝ Ակադեմիական ավանից դուրս։ Այդ մասին, ըստ վարչապետի մամուլի ծառայության, հայտարարել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում։
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանը կվերադարձնի 608,6 մլն դրամ, հաղորդում է դատական համակարգի տգ-ալիքը: Հաղորդագրության համաձայն, նշված գումարը կազմում է նախկին պաշտոնյայի ողջ ապօրինի գույքի 75 տոկոսը: