Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներից շատերն զբաղված են ատելության և թշնամանքի հրահրմամբ: Այդ մասին մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվությունը վերահսկիչ մարմնի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ։
Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:
Արմինֆո. Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերով հարուցվել է 5 քրեական վարույթ։ Այդ մասին մայիսի 3-ին լրագրողներին հաղորդել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ։