Արմինֆո. «Ավրորաե համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 20-ին: Այն բաղկացած կլինի երկու մասից՝ «Ավրորաե մրցանակի շնորհման արարողություն եւ նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Արմինֆո. Հայաստանում ոչ հեղափոխությունից առաջ, ոչ դրանից հետո մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել։ Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի փորձագետ Քրիստիան Ֆորնեկը՝ մարդու իրավունքներին նվիրված սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը:
Արմինֆո. Հունիսի 20-ին "Տիգրանակերտ" զորավարժարանում տեղի է ունեցել ՀՀ և Արցախի զինված ուժերի երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության եզրափակիչ կրակային փուլը:
Արմինֆո. Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ (Saad Hariri):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվել են նաև երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ:
Արմինֆո. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՍԴ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։
Արմինֆո. Թբիլիսիում ընթացող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքները դադարեցվել են: Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ հանդես են եկել հակառուսական ակցիայով, ինչպես նաեւ դեմ են արտահայտվել միջոցառմանը ռուս խորհրդարանականների մասնակցությանը:
Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության շուրջ պայմանագրի վավերացման հարցը: