Արմինֆո. Տավուշում սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են ականազերծման աշխատանքներ իրականացնելուց, իսկ ոմանք էլ աշխատանքից ազատման դիմում են գրել: Այդ մասին լրագրողներին հաղորդել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այժմ Կիրանցում է՝ Ոսկեպար տանող փակ ճանապարհին։
Արմինֆո.Սույն թվականի ապրիլի 25-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Արմինֆո. Ակնայում (Աղդամ) տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արմինֆո. Ղազախստանի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացվի համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուն պես: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Արմինֆո. Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն Նյու Դելին մտածում է նաև իր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման խթանման մասին:
Արմինֆո.• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո
Արմինֆո. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպի երթ։
Արմինֆո. ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվել է ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։ Այդ մասին պատգամավորը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Արմինֆո. Տավուշում տարածքի ականազերծման աշխատանքներին մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի: