Արմինֆո. Դեռ վաղ է խոսել այն օգնության մանրամասների մասին, որը Հայաստանին կտրամադրվի Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամի գծով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանում Եվրոպայի օրերի բացմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Արմինֆո.Հայ ժողովուրդն ունի միայն ճանապարհ. կամ իմփիչմենտ, կամ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան իրավունք։ Ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովն այդպես է մեկնաբանել Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները։
Արմինֆո. Ես երբեք հավակնություններ չեմ ունեցել, ցանկություն չեմ ունեցել զբաղեցնել Հայաստանի վարչապետի աթոռը, նաեւ՝ սեփական սկզբունքների պատճառով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանի պետական թատերական համալսարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՝ երկրի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը ։
Արմինֆո.Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման երեկվա հանրահավաքը տպավորիչ է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ անձամբ է մասնակցել երեկվա բողոքի ակցիային ։
Արմինֆո. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։