Արմինֆո. 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
Արմինֆո.Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Արմինֆո.Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։ Տարբեր տվյալներով արդեն բերման է ենթարկվել մոտ 50 քաղաքացի։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն անհամաչափ ուժ են կիրառում նրանց ձերբակալելու համար։ Այս մասին են վկայում համացանցում տարածված տեսանյութերը։
Արմինֆո. Երևանի տարբեր հատվածներում ընթացել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցների անհնազանդության ակցիաներ:
Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման "Սրբազան պայքարի" ակնհայտ հաջողությունն այն է, որ Բագրատ Սրբազանն այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ, և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Արմինֆո.Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ։ «Լադանիվա» խումբը վառ և արտասովոր կերպով ներկայացրել է մեր երկիրը Եվրոպայում արդեն սիրված <Ժակո > երգով: «Լադանիվա»-ի ելույթը դարձել է Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի ամենատպավորիչներից և ամենահիշարժաններից մեկը, որն այս տարի տեղի է ունենում Մալմյոյում (Շվեդիա):
Արմինֆո. Այս կառավարությունը ՝ իր ղեկավարի գլխավորությամբ, սկզբից մինչև վերջ տապալեց երկրի կառավարումը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի " շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ իշխանությունները ձախողել են քաղաքականությունը բոլոր ուղղություններով ՝ քանդել են անվտանգային ողջ համակարգը ֆիզիկական իմաստով, առաջին իսկ օրվանից թիրախավորել են եկեղեցին, հարվածներ հասցրել մեր ինքնության հիմքերին, մտցրել "իրական Հայաստան - պատմական Հայաստան", "Արարատ-Արագած" կեղծ նարատիվները ։ Սրբազանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քանդել է նաև կրթական համակարգը, դպրոցներում ավելացել է թմրանյութերի շրջանառությունը, ամեն ինչ տեղի է ունենում առանց որևէ վերահսկողության, սերնդին փորձում են զրկել մտածելու կարողությունից: