Arminfo.info


ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ

 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:31
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ

Արմինֆո. Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:28

Արմինֆո. Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում (Social Progress Index 2024), որը համեմատում է աշխարհի 170 երկրներում տարբեր սոցիալական բարիքների հասանելիության մակարդակը:

>>>
Հայաստանը 62-րդ տեղն է զբաղեցրել Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 12:37

Արմինֆո. «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2023թ-ի արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանը 47 միավորով գրավում է տարածաշրջանում Վրաստանից (53) հետո երկրորդ տեղը, մինչդեռ, հարևան պետությունները՝ Ադրբեջանը (23) և Թուրքիան (34) այս տարի գրանցել են զգալի անկում և հասել են իրենց արդյունքների պատմական նվազագույնին։

>>>
Բաքվում պատասխանել են չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու Փաշինյանի առաջարկներին
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 23:39

Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին պայմանագիր:

>>>
Կապիտոլիումի բլրում քննարկումների ընթացքում Արթուր Խաչատրյանը բարձրացրել է Արցախի վերադարձի, Հայաստանի անվտանգության և ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության հարցերը. ANCA
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 19:29

Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱՄՆ բարձրաստիճան սենատորների և ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքում առաջ է քաշել Արցախի իրավունքներին, Հայաստանի անվտանգությանը և ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

>>>
Մոսկվայում ձերբակալել են "Օլեյնա" ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանին
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 18:28

Արմինֆո.Մոսկվայի կենտրոնում՝ Նովի Արբատում, ձերբակալել են Exoil Group հոլդինգի հիմնական սեփականատեր Կարեն Վանեցյանին, ում նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ փողերի լվացման գործով (ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Այդ մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։

>>>
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ժամանել է Երևան՝ բանակցությունների
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 17:38

Արմինֆո.Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

>>>
Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տալիս
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 17:36

Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տալիս: Այս մասին նա հայտնել է կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաաաավելելով, որ իշխող կուսակցությունը ղեկավարելու առաջարկ է ստացել։

>>>
Գերմանիայում երկու նախկին պատգամավորների մեղադրել են կոռուպցիայի մեջ ՝ Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու համար
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 17:21

Արմինֆո. Մյունխենի դատախազությունն այժմ արդեն պաշտոնապես կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանք է առաջադրել Քրիստոնեադեմոկրատական միության երկու նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին ՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու առնչությամբ: Խոսքը միլիոնավոր եվրոների մասին է։ Այդ մասին հաղորդում է Spiegel-ը։

>>>
Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից նոտա չի ստացել իր դեսպանին փոխելու մասին. փոխարտգործնախարար
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 14:51

Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից նոտա չի ստացել իր դեսպանին փոխելու մասին։ Այդ մասին հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով Հայաստանում ՌԴ դեսպանին փոխելու Մոսկվայի մտադրության մասին հարցին։ Նրա խոսքով՝ ինքը տեղյակ չէ այդ մասին, և երկրի ԱԳՆ-ում այդ կապակցությամբ որևէ նոտա չեն ստացել:

>>>
Ադրբեջանական կեղծարարության նոր օբյեկտ է դարձել Հաղարծին վանական համալիրը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 14:32

Արմինֆո. Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը: Այդ մասին հաղորդում է  «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր,  Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ «Ֆեյսբուքի» էջում:

>>>
Օղակն Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Հայ դիվանագետ
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:35

Արմինֆո. Եվրամիությունից (ԵՄ) հնչող հայտարարությունները, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած զարգացումները հետևանք են Ադրբեջանի անպատասխանատու և ագրեսիվ վարքագծի, կարծում է Բելգիայում ՀՀ դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

>>>
Փաշինյանն Ալիևին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:35

Արմինֆո. Երեւանը Բաքվին առաջարկել է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար կտեւի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Բանակի օրվա 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

>>>
Հայաստանը պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ինքնիշխանությունն ու իր բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:34

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին հաղորդել է, որ մասնակցել է Հայոց բանակի կազմավորման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

>>>
Բաքվի խամաճիկային դատարանը հրաժարվել է վերանայել Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:34

Արմինֆո.Բաքվի խամաճիկային դատարանը հրաժարվել է վերանայել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը: Այդ մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

>>>
Կանադայի Հայ դատի հանձնախումբն Օտտավային կոչ է արել չչեղարկել Անկարային զենք վաճառելու էմբարգոն
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:30

Արմինֆո.Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օտտավային վերանայել Ադրբեջանին աջակցած և նրան զենք մատակարարած Թուրքիային օգնելու իր գործողությունները:

>>>
Առաջիկա շաբաթներին Բաքուն Հայաստանին կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը. Բայրամով
 Շաբաթ, 27 Հունվարի 2024 12:34

Արմինֆո. Պաշտոնական Բաքուն առաջիկա շաբաթներին Հայաստանին կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը։ Ինչպես հաղորդում Է "Ինտերֆաքսը", այդ մասին հունվարի 27-ին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

>>>
ՀՀ ԱԱԾ. Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ ՝ անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով
 Շաբաթ, 27 Հունվարի 2024 12:33

Արմինֆո. Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, Հայաստանի ԱԱԾ-ը հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: Այդ մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

>>>
Վրաստանի նախագահն ափսոսում է, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել հանդիպել Փաշինյանի հետ
 Շաբաթ, 27 Հունվարի 2024 12:33

Արմինֆո. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել հանդիպել նախօրեին աշխատանքային այցով Թբիլիսի մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին Վրաստանի նախագահը գրել է Facebook-ի իր էջում։

>>>
ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանը պատրաստ է սկսել հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցի շուրջ քննարկումները
 Շաբաթ, 27 Հունվարի 2024 12:31

Արմինֆո. Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։

>>>
Զախարովան քննադատել է Միրզոյանի դիրքորոշումը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024 21:01

Արմինֆո.Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ մամուլի ասուլիսի «բովանդակությունն ու տոնայնությունը»՝ ափսոսանք հայտնելով այդ կապակցությամբ:

>>>



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան