Arminfo.info


Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ

 Շաբաթ, 18 Մայիսի 2024 15:33
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ

Արմինֆո. Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։

Իշխանությունը ծխելն առավելագույնս անհարմարավետ կդարձնի ծխողի համար․Փաշինյան
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023 13:54

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դեռ 2022 թվականից ուժի մեջ մտած հանրային սննդի օբյեկտներում և այլ հասարակական վայրերում ծխելու արգելքը բավականաչափ խիստ չի գործում: Այդ մասին նա հայտարարել Է օգոստոսի 3-ին կառավարության նիստում։

>>>
Ավարտվել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ վարույթի նախաքննությունը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 18:20

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է:

>>>
Համահայկական 8-րդ խաղերն այս տարի կանցկացվեն Team Telecom Armenia ընկերության աջակցությամբ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 17:34

Արմինֆո. Team Telecom Armenia ընկերության աջակցությամբ օգոստոսի 5-19-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը. աշխարհի 179 քաղաքների ավելի քան 7000 հայ մարզիկներ կպայքարեն լավագույնի կոչման համար։

>>>
Երևանում մեկնարկել է Հայկական երիտասարդական համաժողովը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 00:04

Արմինֆո Օգոստոսի 1-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է պատմության մեջ առաջին Հայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 50 երկրներից շուրջ 600 հայեր, ինչպես նաև հրավիրված են 100 բանախոսներ ավելի քան 15 երկրներից: Այս տարի համաժողովն անցկացվում է "Երիտասարդները երիտասարդների համար" կարգախոսի ներքո:

>>>
Այս տարի Հայաստանում  "Գիտության և բիզնեսի օրերի" հատուկ հյուրը կլինի ամերիկացի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Թալեբը
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023 18:52

Արմինֆո.Հայաստանում կրկին կանցկացվեն "Գիտության և բիզնեսի օրեր": Միջոցառման հատուկ հյուրն է լինելու լիբանանյան ծագումով ամերիկացի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը: Այդ մասին օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

>>>
Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է ավտոներկրողների կողմից պետական միջոցների հափշտակության մասին
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023 13:55

Արմինֆո. Ավտոներկրող ընկերությունների վերաբերյալ վարույթով պետական բյուջե է վերականգնվել հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի 3մլրդ. 491մլն. Դրամը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

>>>
Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023 13:42

Արմինֆո.Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին  հաստատել է  Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023 21:42

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում`գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

>>>
«Թաքցնողի» աշխատանք.  Լոռու մարզի բնակիչները կալանավորվել են տե­լեգ­րամյան ալիքով ձեռք բերված թմրամիջոց իրացնելու համար
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023 17:50

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Այդ մասին   հաղորդում է Հայաստանի  ՔԿ մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի համապատասխան ալիքի էջում ծա­նո­թա­նա­լով թմրամիջոց ձեռք բե­րո­ղի հա­մար թմրա­մի­ջոց­ներ թաքց­նո­ղի աշ­խա­տան­քի հայ­տա­րա­րութ­յա­նը, նշված ա­լի­քը վա­րող, ինքնությունը դեռևս չպարզված ան­ձի հետ ձեռք է բե­րել հան­ցա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Ըստ այդմ՝ երիտասարդը,  թաքց­ված զգա­լի չա­փե­րով՝ ընդ­հա­նուր 3,41 գրամ հաս­տա­տուն քա­շով «Մա­րի­խո­ւա­նա» տե­սա­կի թմրա­մի­ջոց­ը՝ 8 փա­թեթ­նե­րով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրա­մա­կան վար­ձատ­րութ­յուն ստա­նա­լու նպա­տա­կով, թաքս­տո­ցից վերց­րել ու դրանցից 3-ը պա­հել է Վա­նա­ձոր քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում: Մնացած փա­թեթ­նե­րը չի հասց­րել տե­ղա­վո­րել թաքս­տոց­նե­րում, քա­նի որ հանցանքը կատարելիս նույն օ­րը ձեր­բա­կալ­վել է: Անձ­նա­կան խու­զար­կութ­յամբ նրա մոտից հայտ­նա­բեր­վել ու վերց­վել է դեռևս չթաքց­ված 6 փա­թե­թ:

Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։

28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։

Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված  վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝  դեռահասներին և  երիտասարդներին,  զգուշացնում է, որ ապօրինի  թմրամիջոցների  առցանց վաճառքով զբաղվող  անձանց կողմից  թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության  դիմաց այլ վայրերում տեղադրելը  շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է  պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն  քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից», - ասվում է հաղորդագրությունում։

>>>
Դատարանի որոշմամբ Իսրայելում ՀՀ նախկին դեսպանի,նրա որդու և գործարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023 12:59

Արմինֆո.2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Արմեն Սմբատյանի և Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ:

>>>
Ակադեմիական քաղաքը կարող է կառուցվել Երևանի 17-րդ թաղամասում
 Շաբաթ, 29 Հուլիսի 2023 12:25

Արմինֆո. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին, հիմնադրամի  իրավաբան Տաթև Դանիելյանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանին:

>>>
Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը
 Շաբաթ, 29 Հուլիսի 2023 00:18

Արմինֆո.Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։

>>>
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում և Արցախում
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023 12:32

Արմինֆո.Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ՝ Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով:

>>>
Ընտանիքների ամրապնդման ծրագիր Կոտայքում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023 12:41

Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հայտարարել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ նոր համագործակցության մասին, որի շրջանակում Բանկը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հիմնադրամին` Կոտայքի մարզում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում ընտանիքների ամրապնդման ծրագրի իրականացման համար:

>>>
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ. Հայաստանի դպրոցականները Տոկիոյում մասնակցել են ֆիզիկայի միջազգային օլիմպիադային
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023 19:48

Արմինֆո. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

>>>
ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահի շնորհավորական ուղերձը  ԶՊՄԿ հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ  և հանքարդյունաբերության աշխատակիցներին  մասնագիտական տոնի առթիվ
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023 19:39

Արմինֆո.Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ,

>>>
ԿԽՄԿ աջակցության շնորհիվ Սյունիքի մարզի սահմանամերձ Նռնաձոր գյուղը ոռոգման ջրի հասանելիություն է ստացել
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023 16:59

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցության շնորհիվ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Նռնաձոր գյուղը ոռոգման ջրի հասանելիություն է ստացել:

>>>
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023 16:55

Արմինֆո. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, այսօր գործադիրի նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

>>>
Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ ևս մեկ զինծառայող
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023 15:53

Արմինֆո. Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոց
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023 16:44

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողաջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը