Ուրբաթ, 1 Մարտի 2024 15:41
Արմինֆո. Եվրամիությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործընթացում ներգրավված է վաղուց։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ։ >>>
|
Ուրբաթ, 1 Մարտի 2024 13:39
Արմինֆո.Երկու շաբաթ առաջ Բրյուսելում սկիզբ դրվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր օրակարգի մշակման գործընթացին։ Այդ մասին ՀՀՀ եթերում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ >>>
|
Ուրբաթ, 1 Մարտի 2024 13:36
Արմինֆո.Անթալիայում մեկնարկում է 3-րդ դիվանագիտական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի 147 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը համաժողովին ներկայացնելու է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: >>>
|
Ուրբաթ, 1 Մարտի 2024 10:35
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո Բաքուն կփորձի ջնջել հայերի հազարամյա ներկայությունը տարածաշրջանում։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Մորելը։ >>>
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 15:36
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի զավթումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը և մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի համարձակություն ստացած ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում սկսել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն խախտված են: Այ մասին ասվում է Freedom House կազմակերպության պատրաստած "Ազատությունն աշխարհում 2024" զեկույցում։ Զեկույցում արձանագրվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը կրկին նվազել է։ Այդ միտումը շարունակվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ ։ >>>
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 12:41
Արմինֆո.Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ հաշվետվությունները, որոնք անդրադառնում են Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին ՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ: >>>
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 12:09
Արմինֆո.Այս տարի տարածաշրջանում հաստատուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ տեսաուղերձում: >>>
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 10:57
Արմինֆո.Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը՝ փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից առաջ։ >>>
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 10:49
Արմինֆո. Եվրախորհրդարանն ընդունել է երկու բանաձև, որոնք ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 18:55
Արմինֆո.Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը: >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 18:09
Արմինֆո.Հայաստանում գործող իշխանություններին տապալելու հրապարակային կոչերի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վարչապետի դժգոհությունները որևէ հիմք չունեն։ Այդ մասին փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։ >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 14:15
Արմինֆո.Այսօր Միչիգանում Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուի շուրջ նախնական քվեարկությունում ռեկորդային թվով ամերիկահայեր քվեարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածության դեմ՝ «Հայերի՝ Արցախի բնիկ բնակիչների ցեղասպանությանը նրա մեղսակցության պատճառով»: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 14:12
Արմինֆո.Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 14:09
Արմինֆո.Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 14:07
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը,Միրզոյանն իր ելույթում ասել է. >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 13:49
Արմինֆո.Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտյա Ռամանը հայտարարություն է տարածել Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ: >>>
|
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 13:43
Արմինֆո. Սենատոր Ռենդ Փոլը, ով աշխատում է Միջազգային հարաբերությունների կոմիտեում, ներկայացրել է օրինագիծ, որն արգելափակում է նախագահ Բայդենի առաջարկած ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ >>>
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024 17:52
Արմինֆո. Հուսով ենք՝ հնարավոր կլինի, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել շատ շուտով այցելի Հայաստան՝ եվրոպական հանձնառության և Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամության ուղերձները փոխանցելու։ >>>
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024 17:49
Արմինֆո.Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն: >>>
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024 17:47
Արմինֆո. "Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին", - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը: >>>
|