Arminfo.info


Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել

 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 19:30
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը:

Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը. Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 10:50

Արմինֆո. Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին:

>>>
Երևանի քաղաքապետարանը հավաստիացնում է. "Աղբահանության խնդիրը լուծված է"
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 10:41

Արմինֆո. «Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

>>>
Գագիկ Ծառուկյանը գույքի բռնագանձման գործի շրջանակներում հրավիրվել է դատախազություն
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023 17:47

Արմինֆո Հայաստանի գլխավոր դատախազությունը կարող է ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից:

>>>
Հայրը զինկոմին 23 հազար դոլար է վճարել որդուն բանակից "ազատելու"  համար
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023 17:31

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին,

>>>
Երվանդ Զախարյանը հրավիրվել է դատախազություն ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023 16:51

Արմինֆո. Գլխավոր դատախազությունը մտադիր է բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետ, պետական եկամուտների, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, այնուհետև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի ապօրինի ձեռք բերած գույքը:

>>>
Բանկի աշխատակիցն ու ինկասատորները մոտ 4 մլն դոլար են գողացել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023 13:09

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՔԿ-ը,  Հայաստանի Հանրապետությում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, նախօրոք մշակված սխեմաների, որոշ դեպքերում նաև դրանց համակցությամբ կիրառված եղանակներով, 2021 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում 160 դեպքերով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար (մոտ 4 մլն դոլար):

«Բանկի հիշյալ աշխատակցի վերաբերյալ մասը դեռևս 2022թ. հոկտեմբերին անջատվել էր առանձին վարույթում և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս հափշտակությունները միայնակ չի կատարել: Ավելին՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ՝ բաղկացած ինկասատորներից, բանկի այլ աշխատակիցներից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով ներգրավել է նաև հարազատ եղբորը և վերջինիս ընկերոջը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված մի քանի տասնյակ հափշտակությունների բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությանը մասնակից ևս ութ անձի ինքնությունը, վերջիններիս կողմից ՀՀ ողջ տարածքում առկա բանկոմատներից յուրաքանչյուրի կողմից հափշտակված գումարի չափը, հափշտակության մեխանիզմները, ինչպես նաև՝ խմբի անդամների, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, դրվագների քանակը:

Այսպես, «Արմենիա Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցները, բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետի, անվտանգության աշխատակցի և հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի հետ խմբի կազմում, բանկին պատկանող բանկոմատները համապատասխան թղթադրամներով լիցքավորելու և ապալիցքավորելու նպատակով, բանկից բանկոմատի մոտ տեղափոխելու ժամանակահատվածում, իրենց վստահված, բանկոմատների լիցքավորման համար նախատեսված 1000, 5000, 10000 և 20000 անվանական արժեքներով ՀՀ թղթադրամներով լիցքավորված դրամատուփերից 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակել են բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար՝ պատճառելով առանձնախես խոշոր չափերով գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ինկասատորները հափշտակել են իրենց տիրապետմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ, որից 35.260.000 ՀՀ դրամ գումարի չափով հափշտակությունների կատարմանը օժանդակել է անվտանգության վարչության ավագ մասնագետը, իսկ բանկոմատի հաշիվը ստուգելու դեպքում հայտնաբերման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 26.020.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության դեպքերը թաքցրել է բանկի մասնաճյուղի հաշվեգործառնական բաժնի գլխավոր հաշվապահ-գանձապահը:

Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հափշտակությունները կատարվել են բանկոմատի համակարգչում մուտքային տվյալների փոփոխման, բանկոմատի լիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս մուտքագրման, բանկոմատի ապալիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս վերադարձման (դրամարկղ մուտքագրման), բանկոմատի համակարգչում նախնական տվյալների ջնջման և այլ տվյալների մուտքագրման միջոցով, ինչպես նաև առկա են նշված սխեմաներով նկարագրված գործողությունների համակցությամբ դրվագներ: 

Այնուհետև, որպեսզի  հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնի, Գ.Ղ.-ն իրականացրել է նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի փոխարկում՝ իր ազգականների անվամբ ձեռք բերելով շարժական և անշարժ գույքեր:

Միաժամանակ, վերջինիս եղբայրը, հաստատապես տեղյակ լինելով եղբոր կողմից հանցավոր գործունեության արդյունքում առանձնապես խոշոր չափերով գումարներ ձեռք բերելու մասին, այդ գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը թաքցնելու նպատակով,  իր անվամբ ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շարժական գույք, իսկ այնուհետև իր ընկերոջ օժանդակությամբ իրականացրել է այդ շարժական գույքի փոխարկում, այն է՝ փողերի լվացում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք ինկասատորներին և բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի անվտանգության աշխատակցին՝ 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով, բանկի աշխատակցի եղբորը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ութ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին. 11 մարդ զոհվել է, 6-ը ՝ հոսպիտալացվել
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023 12:59

Արմինֆո.ն: Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

>>>
Ողբերգական հանգամանքներում մահացել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023 10:51

Արմինֆո.Օգոստոսի 13-ին Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն: Այդ տեղեկությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը:

>>>
Պաշտոնյաների անփութության պատճառով Երևանը 927 մլն դրամ պակաս եկամուտ է ստացել
 Շաբաթ, 12 Օգոստոսի 2023 22:03

Արմինֆո. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա տեղադրված վճարահաշվարկային տերմինալների վերաբերյալ՝ «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա:

>>>
«Սևան ազգային պարկի» նախկին տնօրենը կալանավորվել է
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 19:37

Արմինֆո. Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
Ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են ժամկետային զինծառայողի երկու համածառայակիցներ
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 18:11

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ։ Այդ մասին  հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

«2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ։

Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ:

Ավելի ուշ՝ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, հոսպիտալից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ մարտական դիրքում գտնվող զինծառայողներ։

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում օգոստոսի 11-ին Ժ․ Կարապետյանին մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է վերջինիս համածառայակից, ժամկետային երկու զինծառայող։

Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցռումները՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու և դրան առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։

>>>
Մխչյան գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել կանեփ աճեցնելու և իրացնելու համար, նա կալանավորվել է. ՔԿ
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 14:06

Արմինֆո. 2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերել են մշակված կանեփի բույսեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ`թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հականիշներով, որի շրջանակներում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Մասնավորապես՝ կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հասցեում՝ ջերմատնից, հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել է ընդհանուր տարբեր չափսերի թվով 480 հատ կանեփանման բույս, 4 պոլիմերային պարկ՝ կանեփի բույսերի չորացված տերևներով լի՝ ընդհանուր շուրջ 27,5 կիլոգրամ քաշով: Տան խուզարկության ժամանկ 64-ամյա տղամարդը  ներկայացրել է 27 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ ընդհանուր մոտ 750 գրամ քաշով, 13 հատ թղթե և պոլիէթիլենային փաթեթներ՝ մոտ 705 գրամ քաշով կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով, 4 հատ ծխախոտի գլանակ, և 1 հատ թղթե փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ մոտ 7,5 գրամ քաշով, 1 հատ դեղատուփ՝ կանեփանման բույսերի սև գույնի կոշտ զանգվածով՝ մոտ 4,82 գրամ քաշով, ինչպես նաև՝ 38 հատ թղթյա փաթեթ՝ կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով ընդհանուր՝ մոտ 195 գրամ քաշով:

Նույն օրը տղամարդը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու և կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով,  ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ ներկայացնելով քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, խոստովանելով, որ ամիսներ շարունակ իր ջերմոցում մշակել, չորացրել և պատրաստել է թմրամիջոց:

Խուզարկությամբ հայտնաբերված կանեփանման զանգվածների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, սակայն, ըստ փորձագետի նախնական ուսումնասիրության, ներկայացված փաթեթներից երկուսում առկա բուսական զանգվածների հետազոտությամբ պարզվել է, որ դրանք հանդիսանում են 73,11 գրամ և 38,7 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, իսկ ներկայացված պայմանական ընդհանուր թվով 480 հատ բույսերի բուսաբանական հետազոտությամբ, դրանք համապատասխանում են «կանեփ» տեսակի բույսի նկարագրին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցի իրացման դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

>>>
Երևանի Բուսաբանական այգում 4,5 մլրդ դրամ արժողությամբ "Կյանքի պուրակ" կկառուցվի
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 13:47

Արմինֆո. Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

>>>
Հայաստանը հերթական անգամ ընդլայնում է անպտղության հաղթահարման ծրագիրը
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 12:41

Արմինֆո. ՀՀ կառավարությունը Առողջապահության նախարարությանը լրացուցիչ 500 մլն դրամ գումար է հատկացրել վերարտադրողական առողջության ծրագրի համար: Որոշումն ընդունվել է օգոստոսի 11-ին կառավարության նիստում։

>>>
ՊԵԿ աշխատակիցները բացահայտել են Հայաստանի տարածք 1820 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա փոխադրելու փորձի դեպք
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 12:10

Արմինֆո.ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի  քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

>>>
Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են շուրջ 50 միլիոն դրամի յուրացման համար
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023 20:38

Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել պաշտոնական փաստաթղթեր։ Այդ մասին հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:

>>>
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի մարզային դպրոցների ուսուցիչների տրանսպորտային ծախսերը
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023 16:55

Արմինֆո. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը:

>>>
Աղբահանության և հասարակական տրանսպորտի աշխատանքին առնչվող խնդիրները երևանցիների համար ամենացավոտն են. հարցում
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023 14:19

Արմինֆո. Աղբահանության և հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրներն ամենացավոտն են երևանցիների համար։ Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության  "Սպասելով" խորագրով հարցման արդյունքները։

>>>
Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023 22:38

Արմինֆո. Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition):

>>>
Երևանի նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023 21:01

Արմինֆո. Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով