Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 11:29
Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և 44 - օրյա պատերազմի հետ կապված բաժինները: Այդ մասին հայտնի է դարձեալ երեկ երեկոյան։ >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 11:27
Արմինֆո. Ներքին հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 19:03
Արմինֆո.Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարճել է «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաալիքի նկատմամբ վարչական վարույթը, որի տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 19:02
Արմինֆո. Վարդենիսի բնակիչները Հայաստանի իշխանություններից պահանջում են հրապարակավ խոստովանել կամ հերքել, թե արդյոք վերջիններս մտադրություն ունեն հանձնել իրենց համայնքը: Այդ մասին հայտարարել է այսօր Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Քաղաքացիները ժամանակավորապես փակել էին Երևան տանող ճանապարհը, ինչի պատճառը Վարդենիսի անձնագրային սեղանի վերացումն է, ինչը, իշխանությունների հավաստմամբ, պայմանավորված է ծառայությունների թվային ձևաչափին անցնելու հանգամանքով: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 15:06
Արմինֆո. Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե, իբր, ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառֆայությունը: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:33
Արմինֆո. Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:32
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Այդ մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:31
Արմինֆո.The Telegraph-ի հարցազրույցում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի՝ Երևան ժամանելու դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանը պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:31
Արմինֆո. Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարության մեջ։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:30
Արմինֆո. ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարց օրակարգում դրված չէ։ Այդ մասին բրիտանական թե Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:29
Արմինֆո. Հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ. հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված են խաղաղության գործընթացին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:25
Արմինֆո.Միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։ >>>
|
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:22
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք: >>>
|
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:19
Արմինֆո. Քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի թանկացման մասին նախագիծն օրակարգից հանել է՝ քաղաքացիների ճնշման ներքո։ Այդ մասին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տեսաուղերձում։ >>>
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 15:21
Արմինֆո. Ոչ ոք չի ասում, որ նախկինում թերություններ չեն եղել, բայց միշտ դրանց դեմ բոլոր ոլորտներում պայքար է տարվել, և յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրն է անցյալի դրական զարգացումների վրա կառուցել հաջող ապագա։ Այս մասին փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Հայաստան" քաղաքական դաշինքի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ >>>
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 15:20
Արմինֆո. Հայաստանը կողմ է Բրյուսելում բանակցային գործընթացի վերականգնմանը, բայց՝ թե որքանով է դա իրատեսական, դեռ հարց է։ Այդ մասին փետրվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Բաքուն մշտապես աջակցում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներին՝ վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում: >>>
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 15:17
Արմինֆո. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման գործընթացը բազմաթիվ շահարկումների տեղիք է տվել: Մեղրու դատարանի օպտիմալացումը քաղաքական շահարկումների տեղիք է տվել, նույնը Վարդենիսի պարագայում է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։ >>>
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 15:16
Արմինֆո. "Հայաստան" դաշինքը դեռ չի քննարկել անկախության պայքարի միասնական ճակատին միանալու հարցը, որի ստեղծման մասին նախօրեին հայտարարել է Ավետիք Չալաբյանը ("Հայաքվե" նախաձեռնության համակարգող - խմբ.): Փետրվարի 9-ին ճեպազրույցում >>>
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 13:16
Արմինֆո.2023 թվականի դեկտեմբերին, թվում էր, կային բոլոր նախադրյալները հակամարտության հանգուցալուծման համար, որը դարձավ ԽՍՀՄ փլուզման, ապա նաև կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապակայունացման ազդակներից մեկը։ Սակայն, անցել են ամանորյա տոնակատարությունները, իսկ լավատեսական կանխատեսումների ու հայտարարությունների քանակն այդպես էլ որակի չի վերածվել։ Այդ մասին ասվում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի՝ Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի համար հոդվածում։ >>>
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 13:10
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է կառավարության ղեկավարի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը: >>>
|