Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 18:26
Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծսռայությունը։ >>>
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 18:09
Արմինֆո. Ամերիկացի դերասան Մարկ Ռուֆալոն, ով "Էմմի", "Ոսկե գլոբուս" մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև "Օսկարի" հավակնորդ, Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Քիմ Քարդաշյանի ուղերձով ՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայերի հերթական ցեղասպանությունը: >>>
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 12:23
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի նոր նախագահի ընտրություններն անցել են շատ վտանգավոր իրավիճակում, որը նշանավորվել է Ադրբեջանի կողմից պատերազմի ակնհայտ սպառնալիքներով: Չնայած բոլոր դժվարություններին՝ այն անցկացվել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան։ Այդ մասին X-ի իր օգտահաշվում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։ >>>
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 11:17
Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք, իբր թե, կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ >>>
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 11:17
Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ >>>
|
Կիրակի, 10 Սեպտեմբերի 2023 00:32
Արմինֆո. Արցախի ԱԳՆ-ը հանդես է եկել մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ: >>>
|
Կիրակի, 10 Սեպտեմբերի 2023 00:20
Արմինֆո.Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ի արտահերթ նիստում Սամվել Շահրամանյանին ընտրել է հանրապետության նախագահ: >>>
|
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023 17:07
Արմինֆո. Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 515 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 57 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: ): Այդ մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ >>>
|
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023 16:03
Արմինֆո.Ցավոք 2020 թվականի 44 օրյա պատերազմը դեռևս չի դադարել, իսկ Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի <Արդարություն> խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: >>>
|
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023 19:22
Արմինֆո. Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են: Այդ մասին հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: >>>
|
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023 14:31
Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ >>>
|
Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023 19:00
Արմինֆո.Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր: >>>
|
Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023 14:40
Արմինֆո.Չնայած առկա դժվարություններին ՝ Արցախի բնակիչները պատրաստ են ապրել իրենց պատմական հայրենիքում և պայքարել նրա ապագայի համար: Այդ մասին սեպտեմբերի 6 - ին տեսակապով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը։ >>>
|
Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2023 14:38
Արմինֆո. Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը չի հավակնում հանրապետության նախագահի պաշտոնին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ >>>
|
Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023 16:56
Արմինֆո. Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ >>>
|
Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:32
Արմինֆո.32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: >>>
|
Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:30
Արմինֆո. ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ուղերձներ են հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: >>>
|
Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:26
Արմինֆո. Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․
«Սիրելի´ հայրենակիցներ Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»: >>>
|
Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:25
Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ >>>
|
Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:14
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է. >>>
|