Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023 09:53
Արմինֆո. Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և Հոնկոնգի բապտիստական համալսարանի Դեյվիդ Չ. Լամի անվան Արևելք-Արևմուտք հետազոտությունների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը: >>>
|
Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023 16:25
Արմինֆո.Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Այդ մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023 13:14
Արմինֆո. Արմեն Չարչյանը կրկին գլխավորել է "Իզմիրլյան" բժշկական կենտրոնը։ Այդ մասին ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում: >>>
|
Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023 16:03
Արմինֆո.Հայաստանում կներդրվի տեսահսկման նոր համակարգ։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ >>>
|
Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023 14:02
Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կկենտրոնը: >>>
|
Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023 15:45
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 14:28
Արմինֆո.Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: >>>
|
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 14:21
Արմինֆո. Հայաստանում արձանագրվել է կարմրուկից երեխայի մահվան դեպք։ Այդ մասին հոկտեմբերի 25-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023 14:20
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է օրենսդրական մակարդակով կարգավորել առցանց հարթակների միջոցով ամրագրվող ուղևորափոխադրումների հետ կապված հարցերը: Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Ավտոմոբիլային տրանսպորտի մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունները: >>>
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023 11:55
Արմինֆո. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները: >>>
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 13:46
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է ներդնել հեռուստաալիքների և հեռուստածրագրերի վարկանիշավորման ինստիտուտ։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել "Տեսալսողական մեդիայի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" օրենքի նախագծին: >>>
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 12:29
Արմինֆո. Պարտադիր ժամկետային երեք զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազը գործերն ուղարկել է դատարան: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 10:53
Արմինֆո.Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանում արևային եղանակ է լինելու։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ։ >>>
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 21:33
Արմինֆո.Արմավիրի մարզում արդեն 28 տարի FULL COOL սառնարանային տնտեսությունը մթերում ու արտահանում է հայկական բերքը՝ անուշահամ մրգերի համը ներկայացնելով աշխարհին։ >>>
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 17:26
Արմինֆո.Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 14:33
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: >>>
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 11:39
Արմինֆո. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով ազատ բնակարանները վարձակալության հանձնել Արցախի հայրենակիցներին: >>>
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023 13:51
Արմինֆո. Հայաստանում մաքսավորների գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվության կենթարկվեն։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Մաքսային ծառայության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: >>>
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023 13:25
Արմինֆո.Մինչև 2027 թվականը Հայաստանում բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն լիցենզավորման գործընթաց ։ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Լիցենզավորման մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: >>>
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023 13:16
Արմինֆո. «ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն հաղթել է այս անվանակարգը 2021 թ․-ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:
«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է: >>>
|