Հինգշաբթի, 14 Մարտի 2024 13:41
Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը: >>>
|
Չորեքշաբթի, 13 Մարտի 2024 17:44
Արմինֆո.Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրականացնել պետության սահմանների անվտանգության ապահովման իրենց վերապահված առաքելությունը: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք երկրի իշխանությունները մտադիր են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ։ >>>
|
Չորեքշաբթի, 13 Մարտի 2024 11:55
Արմինֆո.Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման աշխատանքները, ըստ էության, սկսվելու են Տավուշի մարզից։ Սա, փաստացի, երկու ամիս առաջվա Ալիևի հայտարարության կրկնությունն է, ըստ որի, սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: >>>
|
Չորեքշաբթի, 13 Մարտի 2024 11:50
Արմինֆո.ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 18:47
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելիս հաշվի են առնվել նրա կապերը ռուսական շրջանակների հետ: >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 18:46
Արմինֆո. Հայաստանը շարունակում է երկխոսել Թուրքիայի հետ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 15:26
Արմինֆո.Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով։ Այդ մասին մարտի 12-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ, "Ազգային առաջընթաց" խմբակցության անդամ Հայկ Մարությանը։ >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 15:21
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29 800 քառակուսի կիլոմետր, կլորացված թիվ է։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 14:50
Արմինֆո.Երևանն աշխատում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերին, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե "Երեւանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին": >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 14:12
Արմինֆո.Հայաստանի նոր սահմանադրության հայեցակարգը պատրաստ չէ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 13:54
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է սահմանը հատած զինված ադրբեջանցի զինվորի վերադարձի դրդապատճառները՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է ապօրինի պահել հայ գերիներին, այդ թվում ՝ Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 13:53
Արմինֆո. Հայաստանի և տարածաշրջանի շուրջ անվտանգային միջավայրին առնչվող իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 13:10
Արմինֆո.Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի հետ դատական վեճերից՝ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումից հետո։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 13:04
Արմինֆո. Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին երբևէ խոսք չի եղել և չի կարող լինել։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին գտնվող 4 գյուղեր անհապաղ վերադարձնելու մասին Բաքվի պահանջը։ >>>
|
Երեթշաբթի, 12 Մարտի 2024 12:51
Արմինֆո.Երևանի նախկին քաղաքապետ, "Ազգային առաջընթաց" կուսակցության անդամ Հայկ Մարությանը ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել բոյկոտել հասարակական տրանսպորտի թանկացման մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Այդ մասին նա հայտարարել է մարտի 12-ին՝ քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ >>>
|
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 17:19
Արմինֆո.Հայաստանի շուրջ վերջին զարգացումները՝ տարածաշրջանում շարունակվող անկայունության և լայնածավալ միջազգային հակամարտությունների համատեքստում, խորացրել են մեր երկրի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար առկա սպառնալիքները։ Այդ մասին ասվում է «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության խորհուրդի հայտարարությունում: >>>
|
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:46
Արմինֆո.Վերին Ոսկեպար գյուղը՝ դա հայկական հինավուրց պատմական հուշարձաններ են եւ կարևոր աշխարհագրական դիրք՝ մեր անվտանգության համար: Այդ մասին իր թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով 4, այսպես կոչված, անկլավային գյուղերը հանձնելու Ադրբեջանի վերջին պահանջներին։ >>>
|
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:40
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: >>>
|
Հինգշաբթի, 7 Մարտի 2024 17:28
Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է նախկինում հայտարարված դիրքորոշմանը և հանձնառու է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի իրականացմանը։ Այս մասին մարտի 7-ին Երեւանում Կիպրոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հավելելով, որ իր գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: >>>
|
Հինգշաբթի, 7 Մարտի 2024 16:11
Արմինֆո. Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հայկական կողմի նախաձեռնության մասին: Այդ մասին մարտի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այդպիսով հաստատելով նշված հարցի վերաբերյալ մարտի 6-ին ԱԽ քարտուղարի հայտարարությունը: >>>
|