Հայ  Рус  Eng
 Նորություններ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 17:10

Արցախում տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը

Արցախում տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը

Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում օգոստոսի 16-ին կազմակերպվել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը՝ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասումե թեմայով:


NKR: military serviceman received a deadly gunshot wound
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 19:10

Արմինֆո. The Armenian compulsory serviceman received a gunshot fatal wound.

>>>
Ռիչարդ Հոգլանդ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներն ունեն համապարփակ փաստաթուղթ, սակայն կոմպրոմիսի հասնելու համար կողմերը պետք է լուրջ աշխատանք կատարեն
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 19:13

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, հայտարարում են միջազգային միջնորդները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայնե-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում հույս է հայտնել, որ առաջիկայում այս ուղղությամբ կարվեն որոշակի քայլեր.

>>>
Ամերիկացի քաղաքագետները կարծում են, որ Ռուսաստանը ցանկանում է գլխավոր դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017 13:20

Արմինֆո. Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռեւս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայնին» ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը:

>>>
Պեկին. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017 12:13

Արմինֆո.ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը:

>>>
Քերոլայն Քոքս. Աշխարհը պիտի ճանաչի Ադրբեջանի կողմից իրականացված Նախիջեւանի հայկական բնակչության արտաքսումը և մշակութային հուշարձանների ոչնչացումը
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017 10:47

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Քաղաքագետ. Ղարաբաղյան կարգավորման ուժային տարբերակի և խաղաղապահների տեղակայման անընդունելիության մասին հերթական թեհրանյան հավաստումը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017 18:17

Արմինֆո. Իրանի բարձրագույն  ղեկավարության կողմից Ղարաբաղյան կարգավորման ուժային տարբերակի և խաղաղապահների տեղակայման անընդունելիության մասին հերթական հավաստումը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

>>>
Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017 11:17

Արմինֆո. Իրանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ` Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անելով երկխոսության: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

>>>
Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային հանրության լավագույն ներրդումը կլինեն հասցեական հայտարարությունները և որոշակի գործողությունները Բաքվի սադրիչ քաղաքականության առնչությամբ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017 15:04

Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևի հիմքում, որը ներկայացրել է այդ հակամարտության կարգավորման միջնորդի մանդատ ունեցող միակ կառույցը` ԵԱՀԿ Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), ընկած է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքն ու բոլոր կողմերից այդ իրավունքի ճանաչումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԻԻՀ այցի նախշեմին ԻՐՆԱ-ի հետ հարցազրույցում

>>>
Ղարաբաղյան խնդիրը պետք է պահել սառեցված` մինչև լավագույն ժամանակներ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017 13:14

Արմինֆո.Ղարաբաղյան խնդիրը պետք է պահել սառեցված` մինչև լավագույն ժամանակներ, կարծում է Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, քաղաքագետ Ռեյն Թաագեփերան:

>>>
Արցախի ՊՆ. Եթե հայկական կողմը գործարկի իր բանակի 15-20%-ը, Արցախի շուրջ անվտանգության գոտին մի քանի անգամ կմեծանա
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017 10:05

Արմինֆո. Ոչ միայն Ադրբեջանը, այլև առաջատար երկրներն «Իսկանդեր» համալիրների հրթիռները խոցելու հնարավորություն չունեն: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՀՀՀ եթերից, պատասխանելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զակիր Հասանովի այն պնդմանը, թե ադրբեջանական զինված ուժերն ունեն հակահրթիռային զենք, որն ի զորու է խոցել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրների հրթիռները:

>>>
Արցախի պաշտպանության նախարար. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանական ԶՈՒ միայն «Յաշմա» էլիտար ստորաբաժանումը 400 զինծառայող է կորցրել
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017 10:04

Արմինֆո. Ադրբեջանական կողմի նոր հարձակման դեպքում հայկական ԶՈՒ կանցնի հակահարձակման և կընդլայնի Արցախի շուրջ անվտանգությւան գոտին: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՀՀՀ եթերից: Նրա հավաստմամբ, ադրբեջանական կողմի նոր հարձակման դեպքում հայկական կողմը կվերակագնի վերահսկողությունն այն դիրքերի նկատմամբ, որոնք 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ անցել են ադրբեջանական կողմի վերահսկողությանը:

>>>
Արցախի ՊՆ. Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գիծը հայկական կողմից լիովին հագեցվել է տեխնիկայի նորագույն միջոցներով
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017 10:02

Արմինֆո.Հայկական ԶՈՒ լուրջ քայլեր են ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՀՀՀ եթերից:

>>>
Ռուսաստանցի քաղաքագետ. Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի վրա
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2017 16:07

Արմինֆո. Իմ կարծիքով, Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի վրա, համոզված է Փորձագետների միջազգային միության նախագահ Ալեքսանդր Գուսևը:

>>>
ԱԳՆ փոխղեկավար. Իսրայելը պատրաստ է զենք վաճառել Հայաստանին
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 15:15

Արմինֆո.Զենքի վաճառքի առնչությամբ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է. նրանք պատրաստ են զենք վաճառել բոլորին, այդ թվում՝ Հայաստանին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Երևան:

>>>
Երևան. Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ վերջնական որոշում չկա
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 15:14

Արմինֆո.Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ վերջնական որոշում դեռ չկա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

>>>
Կանխատեսում. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետության ինդիկատորը կլինի Ղարաբաղը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 13:16

Արմինֆո. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետության ինդիկատորը կլինի Լեռնային  Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը և Անդրկովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով հուլիսի 21-ին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Սոչիում կայացած հանդիպումը:

>>>
Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
 Շաբաթ, 22 Հուլիսի 2017 12:37

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի Սոչիում կայացած հանդիպման շրջանակում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում է ԱՊԱ-ն:

>>>
Իրանցի փորձագետ. Թեհրանը ցանկանում է ավելի լայն ներգրավվածություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
 Ուրբաթ, 21 Հուլիսի 2017 13:19

Արմինֆո. Իրանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հուլիսի 21-ին Երևանում այդ մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Էհսան Խուշմանդը:

>>>
Ռուսաստանցի քաղաքագետ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կուլ կտային Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ Ադրբեջանի բլիցկրիգը
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2017 14:12

Արմինֆո.Մոսկվայի «զենքի» քաղաքականության ակունքներում ընկած են բիզնեսն ու աշխարհաքաղաքականությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

>>>
Շարմազանովը Չավուշօղլուին խորհուրդ է տվել ապաօկուպացնել Կիպրոսը և քիթը չխոթել ղարաբաղյան հարցի մեջ
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017 18:05

Արմինֆո. ԼՂՀ Պաշտպանության բանակը եղել և միշտ կլինի Արցախում՝ այն պարզ պատճառով, որ այն պետք է պաշտպանի սեփական հայրենիքի անդորրն ու խաղաղությունը: Այդ մասին հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արցախից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար  Մևլյութ Չավուշօղլուի այսօր արած հայտարարությանը: 

>>>

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի