Արմինֆո. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը Ռուսաստանի հետ սահմանային վեճում։ Նման հետեւության է դրդում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի թվիթերյան (X) գրառումը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մայիսի 24-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ:
Արմինֆո. Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Անալենա Բերբեկը և Ջեյհուն Բայրամովը մայիսի 24-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Արմինֆո.«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջև 2017թ․ սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով։ Ծրագրի համաղեկավարներն են գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մ․ Արիմուրան։ Աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությանը կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering Joint International Research), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Արենի-1 քարայր» կոնսորցիումի ֆինանսավորմամբ։
Արմինֆո.2025 թվականից նոր կրթական չափորոշիչ կներդրվի Հայաստանի դպրոցների 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը: