Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Արմինֆո.Հայաստանում դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին։ Այդ մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ՝ ներկայացնելով կառույցի 2022-2023թթ. գործունեության հաշվետվությունը ։
Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Արմինֆո. Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները, որոնք միլիոնավոր հեռուստադիտողներ գիտեն մի շարք կուլտային ֆիլմերի շնորհիվ, Երևանում կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը:
Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը, որը նվիրված է ֆրանսիացի ականավոր արտիստ, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և մեծ հայ Շառլ Ազնավուրի 100-ամյակին: