Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որոնք նաև ղեկավարում են սահմանազատման հանձնաժողովները, պայմանավորվածություն են ձեռք բերել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց:
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել արցախցիների վերադարձին իրենց տները:
Արմինֆո.Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին։ Այդ մասին հաղորդել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարներ՝ որպես իր խոսքերի ապացույց։
Արմինֆո.Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ։ «Լադանիվա» խումբը վառ և արտասովոր կերպով ներկայացրել է մեր երկիրը Եվրոպայում արդեն սիրված <Ժակո > երգով: «Լադանիվա»-ի ելույթը դարձել է Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի ամենատպավորիչներից և ամենահիշարժաններից մեկը, որն այս տարի տեղի է ունենում Մալմյոյում (Շվեդիա):
Արմինֆո. Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները, որոնք միլիոնավոր հեռուստադիտողներ գիտեն մի շարք կուլտային ֆիլմերի շնորհիվ, Երևանում կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը:
Արմինֆո.Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ուշադրություն է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների քաղաքականության վրա, որը հակասում է Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և արդարադատության հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին:
Արմինֆո. Այսօր հենց ԵԱՀԿ-ն և նրա հիմնարար սկզբունքները հարվածի և ճնշման տակ են։ Այդ մասին մայիսի 13-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգը, հավելելով, որ Մալթայի նախագահությունն ընթանում է ԵԱՀԿ տարածքում առկա բազմաթիվ մարտահրավերների պայմաններում:
Արմինֆո. Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այդ մասին ասվում է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Արմինֆո. Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը: Ակցիան կազմակերպել է "Անմահ գունդ արտասահմանում" հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը մեկնարկել է Սուրբ Խաչ եկեղեցուց, որի մասնակիցները երաժշտության հնչյունների ներքո շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող "Մայր Հայաստան" հուշահամալիր: Երթին մասնակցում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ակցիայի շրջանակներում ծավալվել է 100 մետրանոց Գեորգիևյան ժապավեն ։ Երթի մասնակիցները կրում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հարազատների և մտերիմների լուսանկարները:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը: