Արմինֆո.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 14-ի հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են: Այդ մասին ասվում է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման տարածած հայտարարությունում:
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով Սամվել Մինասյանը նշանակվել է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար: Այդ մասին տեղեկանում ենք հանրապետության նախագահի կայքից։
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել արցախցիների վերադարձին իրենց տները:
Արմինֆո.Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին։ Այդ մասին հաղորդել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարներ՝ որպես իր խոսքերի ապացույց։
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն:
Արմինֆո. Հայ մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ ավելի քան 40 հայ դիզայներներ կներկայացնեն բացառիկ աշխատանքներ ՝ ոգեշնչված Վարպետի հավերժական արվեստով:
Արմինֆո. Ֆրանսիան տեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիր է ստորագրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլտվիե Դեկոտինյին։
Արմինֆո.Երևանը դիմել է Ռուսաստանի սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերելու խնդրանքով։ Այդ մասին մայիսի 14-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ "Նման որոշում է կայացվել", - նշել է ԱԴԾ ղեկավարը:
Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված դիմումի հիման վրա Ոստիկանությունը փակելու է Օպերայի թատրոնի շենքին հարակից փողոցները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով:
Արմինֆո. Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այդ մասին ասվում է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը: