Արմինֆո.«Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են», - ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը եւ Նարեկ Բաբայանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Արմինֆո.Այս օրերին Հայաստանի տարբեր դպրոցների առաջին դասարանցիները նշում են Այբբենարանի տոնը: Բարձր տրամադրությամբ, սակայն մի քիչ հուզված՝ մայիսի 21-ին նշեցին իրենց հանդեսը Կ. Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի առաջին "Բ" դասարանի աշակերտները:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը: