Արմինֆո.Հայաստանում ձևավորվել է թեկուզ անուղղակի, բայց մի ողջ գործակալական ցանց, որի հիմնական նպատակը հանրապետության ոչնչացումն է՝ որպես անկախ պետություն։ Այդ մասին մայիսի 21-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արմինֆո.Արցախի զինված ուժերի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկել է հանել այն գեներալի ուսադիրները, որն իր ոչ կոմպետենտության պատճառով վարչապետին սխալ է զեկուցել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին, իսկ վերջինս, զինվորական ծառայությունից անտեղյակ լինելով, ինքն էլ սխալ է արտահայտվել:
Արմինֆո. Մայիսի վերջը Երևանում կնշանավորվի Եվրոպական կինոյի փառատոնի բացմամբ: ԵՄ հայաստանյան առաքելության հաղորդագրության համաձայն, փառատոնը կանցկացվի "Եվրոպայի օրվան" նվիրված միջոցառումների շրջանակում: