Արմինֆո. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում 1995թ.Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների եւ հիշատակի միջազգային օր սահմանելու մասին բանաձեւի քվեարկությանը: Բանաձևի նախագիծն առաջարկվել է Գերմանիայի կողմից՝ մի շարք համահեղինակներով։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 84 պետություն, 19-ը՝ դեմ է քվեարկել, 68 պատվիրակություն՝ ձեռնպահ:
Արմինֆո.«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
Արմինֆո.Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում և Երևանում, հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արմինֆո.Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով, ինչպես հաշվարկների, փաթեթների, այնպես էլ ստեղծվող ինստիտուտների մասով: Այդ մասին մայիսի 23-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը: