Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի նյութում:
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ակտիվորեն աջակցում է Տավուշի արդար պայքարին հայրենի հողի համար, բայց իրական խնդիրը շատ ավելի լայն է: Վտանգված է ոչ միայն Տավուշը, այլև հայկական պետության տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն:
Արմինֆո. Հայ մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ ավելի քան 40 հայ դիզայներներ կներկայացնեն բացառիկ աշխատանքներ ՝ ոգեշնչված Վարպետի հավերժական արվեստով: