Arminfo.info



 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2015 13:15

Տաթևիկ Շահունյան

Արմեն Ռուստամյան. Հայոց ցեղասպանության հարցն այլևս միջազգային օրակարգի առարկա է դարձել

Արմեն Ռուստամյան. Հայոց ցեղասպանության հարցն այլևս միջազգային օրակարգի առարկա է դարձել

 

Պրն. Ռուստամյան, հետևում մնաց ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հիմնական մասն արդեն կայացել է: Ամփոփելով նախնական արդյունքները`կարելի՞ է արդյոք ասել, որ կարողացանք աշխարհին հասցնել մեր ուղերձը:

 

- Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն աննախադեպ միջազգային հնչեղություն հաղորդեցին այդ հարցին: Համաշխարհային ողջ մամուլն այդ օրերին հայացքը սևեռել էր Հայոց ցեղասպանության թեմայի վրա: Այսուհետ Հայոց ցեղասպանության հարցը, կարելի է ասել, միջազգային օրակարգի առարկա է դարձել: Բոլորին պարզ դարձավ, որ դա առանձնահատուկ հանցագործություն է, որը հատուկ մոտեցումներ է պահանջում: Ճանաչման հարցից բացի, շեշտը դրվեց նաև այդ հանցագործության ժխտման դատապարտման անհրաժեշտության վրա, քանի որ ժխտումը հղի է նոր ցեղասպանությունների կրկնմամբ: Հայոց ցեղասպանության հարցից բացի, 100-ամյակի միջոցառումների ժամանակ բարձրացվեց նաև մարդկության դեմ համանման այլ հանցագործությունների թեմաները: Այդ ամենը միասին միջազգային մեծ հնչեցություն  հաղորդեցին Հայոց ցեղասպանության հարցին: Դա առավելապես հաջողվեց`շնորհիվ ազգային համախմբման:

 

Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ակտիվացել է: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ արդյունք է դա`Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի ակտիվացման, հայկական լոբբիի գործունեության արդյունավետության բարձրացման, թե՞ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հետևանքով այդ հարցին հնչեղության հաղորդման:  

 

-Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումն առաջին հերթին Թուրքիայի հետամնաց քաղաքականության հետևանք է, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որքանով են իր հայացքները տարբերվում քաղաքակիրթ մարդկության հայացքներից: Միջազգային հանրությունը, Թուրքիայի ոչ ադեկվատ քայլերից ելնելով, գիտակցեց, որ այդ հարցը չի կարելի թողնել բացառապես հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում: Քաղաքակիրթ մարդկությունը գիտակցեց, որ միայն համատեղ ջանքերով կարելի է Թուրքիայից պահանջել առերեսվել սեփական պատմությանը, հրաժարվել ժխտման քաղաքականությունից: Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել Հռոմի պապի հայտարարությունը, որը բեկումնային դարձավ այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում:

 

Ձեր կարծիքով, գործնականում ի՞նչ կարող են տալ հայկական պետականությանը և հայ ժողովրդին Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերը, ՙբարոյական հաղթանակից՚ բացի:

 

-Դա միայն բարոյականության հարց չէ: Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը գործնական կարևոր նշանակություն ունի: Ճանաչման և դատապարտման քաղաքականության շնորհիվ կարելի է կանխել նման հանցագործությունների կրկնությունը, կանգնեցնել բռնության և ահաբեկչության ալիքը, որն այժմ համակել է Մերձավոր Արևելքը: Այն, ինչ այսօր անում է ՙԻսլամական պետությունը՚ Մերձավոր Արևելքում, հիշեցնում է երիտթուրքերի գործողությունները 20-րդ դարի սկզբին Օսամանյան Թուրքիայի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

 

Որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ գտնում են, որ մենք պետք է արդեն շրջենք Ցեղասպանության ճանաչման էջը և այդ հանցագործությունների հետևանքների փոխհատուցման ձեռքբերմանն ուղղված նոր էջ բացենք: Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ առնչությամբ:

 

- Պետք է ընդգծեմ, որ Ցեղասպանության ճանաչումը և դրա հետևանքների փոխհատուցումը մեկ շղթայի օղակներ են. այդ երկու գործընթացները չի կարելի առանձնացնել միմյանցից: Դա արդարադատության տրամաբանությունն է, հանցագործությանը պետք է հաջորդի պատիժը:

 

Ի՞նչ մեխանիզմներով կարելի է Ցեղասպանության հետևանքների փոխհատուցման հասնել:

 

- Այդ հանցագործության միջազգային ճանաչմամբ: Ցեղասպանության ճանաչումն իրավական օրակարգի առարկա է դարձնում այդ հարցը: ՙՑեղասպանություն՚  հասկացությունն ինքնին ենթադրում է իրավական հետևանքներ: Գիտակցելով դա`Թուրքիան ամեն կերպ հրաժարվում է 20-րդ դարի սկզբին իր տարածքում տեղի ունեցած իրադարձությունները ՙցեղասպանություն՚ որակելուց, փորձում հարցը քաղաքական-իրավական դաշտից պատմական դաշտ տեղափոխել`առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Բայց Թուրքիայի փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում: Անկարան փորձում է 20-րդ դարի սկզբի իրադարձությունները`որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք ներկայացնել: Բայց այդ տրամաբանության համաձայն, Գերմանիան և աշխարհը չպետք է ճանաչեին նաև Հոլոքոսթը, քանի որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Եվ երկրորդ`Թուրքիան պնդում է ստեղծել պատմաբանների հանձնաժողով` 20-րդ դարի սկզբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով, և սպառնում է բացել իր արխիվները: Բայց եթե այդ երկրի արխիվներում կան փաստաթղթեր, որոնք հաստատում են Անկարայի հայտարարությունները, որ այդ իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել, ինչու՞ Թուրքիան մինչ այժմ չի բացել դրանք: Մինչդեռ հայկական կողմի և միջազգային հանրության մոտ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը հաստատող այնքան փաստաթղթեր կան, որ վերանում է պատմաբանների որևէ հանձնաժողովի ցանկացած անհրաժեշտություն:

 

Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որ Երևանը տարածքային պահանջներ չի ներկայացրել և չի ներկայացնում Անկարային:

 

-Դա հարկավոր է որպես դիվանագիտական հայտարարություն դիտարկել:

 

Չե՞ք վախենում արդյոք, որ Հայաստանի ղեկավարության շուրթերից նման հայտարարությունները հետագայում կարող են Անկարայի համար շահարկումների առարկա դառնալ:

 

-Նման հայտարարությունները որևէ նշանակություն չեն ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Քանի որ, ինչպես արդեն նշել եմ, ցեղասպանության ճանաչումն իրավական տեսակետից ենթադրում է դրա հետևանքներ փոխհատուցում: Եվ որևէ իշխանություն իրավունք չունի յուրացնել օրինական փոխհատուցման սերունդների իրավունքը: 

 

Գիտակցելով, որ Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի դրա հետևանքների փոխհատուցմանը`արդյո՞ք Անկարան երբևէ կհաշտվի իր պատմության հետ, և ինչո՞վ դա կարող է պայմանավորված լինել`այդ երկրում իշխանափոխությա՞մբ, աշխարհաքաղաքական գործընթացներո՞վ:

 

-Այդ առումով կան լավատեսություն ներշնչող գործոններ`թե’ Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումը, թե’այդ հարցի առնչությամբ թուրքական հասարակությունում տամադրությունների փոփոխությունը: Թուրք ժողովուրդը չի կարող երկար ապրել մի ամբողջ ազգի արյան բեռի տակ: Թուրքերի յուրաքանչյուր նոր սերունդ ավելի սուր է դա գիտակցում: Նրանք հարց են տալիս`ինչու՞ ես պետք է հանցագործության մեղսակից լինեմ, որը կատարվել է 100 տարի առաջ:

 

Եվ վերջում ինչպե՞ ս եք գնահատում Անկարայի արձագանքը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շուրջ գործընթացների առնչությամբ:

-Ցեղասպանության 100-ամյակի շուրջ տեղի ունեցող գործընթացների առնչությամբ Անկարայի վերջին գործողությունները կարելիէ բնորոշել որպես ոչ ադեկվատ և ծիծաղելի: Թուրքիայի վերջին արձագանքների վրա այսօր ամբողջ աշխարհն է ծիծաղում: Անկարան պետք է գիտակցի, որ երկար հնարավոր չէ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ գնալ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով