ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express ընկերությունը թողարկեցին American Express… Cashback Քարտը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express… Cashback Քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է, որը թույլ է տալիս Քարտապաններին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների դիմաց փոխհատուցում:
CASHBACK-ի հնարավորությունն առավել շահավետ է դարձնում այս Քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար: American Express… Cashback Քարտը Հայաստանում՝ American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի: Քարտապանները հնարավորություն կունենան օգտվել մի շարք շահավետ առաջարկներից. American Express Cashback Քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս ստանալ. - 1% CASHBACK Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց- 2% CASHBACK Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում:
Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող Քարտ: Ինչպես նաև American Express Cashback Քարտատերերը կարող են օգտվել American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express Cashback Քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online դիմում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ - ը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության ՙTACIS՚ ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ <<Ակբա Լիզինգ>> վարկային կազմակերպությունը: 2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբը դարձավ ԱԿԲԱ բանկի հիմնական բաժնետեր: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները, վարկային ներդրումները, սեփական կապիտալը և ավանդների ծավալը 2014թ-ի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար կազմում են ՝ 264.6 մլրդ ՀՀ դրամ (640.2մլն ԱՄՆ դոլար) 178մլրդ ՀՀ դրամ (430.6մլն ԱՄՆ դոլար) , 53 մլրդ ՀՀ դրամ (128.2մլն ԱՄՆ դոլար), 109.6մլրդ ՀՀ դրամ (265.1 մլն ԱՄՆ դոլար):Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 5 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 49-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը: