Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը
20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 44.210: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ժամը
20.22-ին տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժը զգացվել է նաև Գյումրի քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: