Arminfo.info



 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2015 09:56

Տաթևիկ Շահունյան

Էդուարդ Շարմազանով. Մենք աշխարհին ներկայացրեցինք մեր օրակարգը, և այն ընդունվեց առաջադեմ մարդկության կողմից

Էդուարդ Շարմազանով. Մենք աշխարհին ներկայացրեցինք մեր օրակարգը, և այն ընդունվեց առաջադեմ մարդկության կողմից

 Պրն. Շարմազանով, հետևում մնաց ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հիմնական մասն արդեն կայացել է: Ամփոփելով նախնական արդյունքները`կարելի՞ է արդյոք ասել, որ կարողացանք աշխարհին հասցնել մեր ուղերձը:

 

-Միանշանակ այո: Մենք կարողացանք ավելի լայն իմաստ հաղորդել Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև` ընդհանուր առմամբ մարդկության դեմ մնացած հանցագործությունների վրա: Մենք կարողացանք հետագայում համանման հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով միջազգային նոր հարթակ ստեղծել: Եվ այդ ուղերձը լսվեց և ընկալվեց աշխարհի կողմից: Կատարվածը նույնիսկ գերազանցեց մեր սպասումները: Եվ հիմա Հայաստանը համաշխարհային ասպարեզում նոր կարգավիճակ է ձեռք բերել`առաջնորդի կարգավիճակ մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ և նոր ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում: 

 

Այսինքն`ուզում եք ասել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մեր գերակա խնդիրը միջազգային հանրության ուշադրությունն ընդհանուր առմամբ մարդկության դեմ հանցագործությունների վրա սևեռե՞լն էր:  

 

-Ոչ, իհարկե: Կար մի քանի նպատակ, բայց ուզում եմ խոսել ոչ թե դրանց, այլ արդեն առկա արդյունքների մասին: Առաջինը`մենք կարողացանք ապացուցել միջազգային հանրությանը, որ ղեկավարվում ենք ոչ թե նեղ ազգային շահերով, այլ համամարդկային արժեքներով`այդպիսով բարձրացնելով ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև մարդկության դեմ մնացած բոլոր հանցագործությունների հարցը: Երևանում անցկացված ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ գլոբալ ֆորումի ժամանակ այդ վիշտն ապրած տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների ելույթները դրա վառ ապացույցն են: Երկրորդ`մենք հստակ հասկացրել ենք աշխարհին, որ պատրաստ ենք մարդյության դեմ հանցագործությունների դեմ պայքարում առաջնորդի դեր ստանձնել և մեզանից կախված ամեն ինչ անել`հետագայում նման ցեղասպանությունները կանխելու նպատակով: Եվ, գլխավորը, մենք կարողացանք ցույց տալ աշխարհին, որ չնայած 100 տարի առաջ ապրած վշտին`մենք գոյատևում ենք, ունենք ուժեղ պետականություն, նայում ենք դեպի ապագա և լի ենք ուժերով`լուծելու ոչ միայն մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, այլ նաև հալածված ազգերի խնդիրները:

 

Պրն. Շարմազանով, վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ակտիվացել է: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ արդյունք է դա`Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի ակտիվացման, հայկական լոբբիի գործունեության արդյունավետության բարձրացման, թե՞ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հետևանքով այդ հարցին հնչեղության հաղորդման:

 

-Կարծում եմ`բոլորը միասին: Դրան գումարվել է նաև կատարվող ամեն ինչին Անկարայի ոչ ադեկվատ արձագանքը, ինչն զգալիորեն հեշտացրել է մեր նպատակների իրականացումը: Այդ առնչությամբ մեր վերջին հաջողությունները ցույց տվեցին, որ այնտեղ, որտեղ մեզ հաջողվում է հավասարակշռված, ռացիոնալ քաղաքականություն իրականացնել, որտեղ մենք համախմբվում ենք`հանուն ազգային և համամարդկային արժեքների, մենք հաջողության ենք հասնում:

 

Իսկ աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացները մի՞թե չեն ազդել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման վրա:

 

-Իհարկե, ազդել են: Ես այդքան միամիտ չեմ`ժխտելու համար այդ գործոնը: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ համամարդկային արժեքները և բարոյական սկզբունքները կարևոր դեր են խաղացել այդ գործընթացում: Չէ որ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հատկապես ակտիվացավ Վատիկանում տեղի ունեցած պատարագից հետո, երբ Հռոմի պապը Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ՙցեղասպանություն՚ որակեց: Դա, ըստ էության, ուղերձ էր ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ու դա ընդունվեց, ինչի վկայությունն ազգային խորհրդարանների և միջազգային կառույցների կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բազմաթիվ բանաձևերն են:

 

Պրն. Շարմազանով, Ձեր կարծիքով, գործնականում ի՞նչ կարող են տալ հայկական պետականությանը և հայ ժողովրդին Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերը, ՙբարոյական հաղթանակից՚ բացի:

 

-ՙԲարոյական հաղթանակն՚ ամենաարժեքավորն է, ինչին կարելի է հասնել քաղաքականությունում: ՙԲարոյական հաղթանակը՚ ամենամեծ հաղթանակն է. եթե հաղթում ես բարոյական ոլորտում, հաղթում ես նաև մնացած բոլոր ոլորտներում:

 

Որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ գտնում են, որ մենք պետք է արդեն շրջենք Ցեղասպանության ճանաչման էջը և այդ հանցագործությունների հետևանքների փոխհատուցման ձեռքբերմանն ուղղված նոր էջ բացենք: Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ առնչությամբ:

 

-Ամեն ինչ իր հերթին: Մենք պետք է իրատես լինենք. մեծ խնդիրներ լուծելու համար մենք պետք է սկզբում ամրապնդենք մեր պետականությունը: Միայն ուժեղ, կայուն, ժողովրդավարական Հայաստանը կարող է համաշխարհային մակարդակով նման հարցեր բարձրացնել: Ըստ էության, հեռանկարում ամեն բան նախանշված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրում: Բացի այդ, մենք պետք է հասնենք այն բանին, որպեսզի միջազգային ճնշման ներքո կամ այլ հանգամանքների բերումով Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ ՙցեղասպանություն՚ տերմինը, ինչպես հայտնի է, ենթադրում է իրավական շատ ընթացակարգեր`այստեղից բխող բոլոր հետևանքներով:

 

Պրն. Շարմազանով, արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կապում եք Թուրքիայում կառավարող վարչակարգի փոփոխության հետ:

 

-Ոչ: Ավելի շուտ ես կապում եմ դա աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Պատմությունը ցույց է տալիս, որ միևնույն քաղաքական ռեժիմը կարող է կտրուկ փոխել այս կամ այն հարցում իր վեկտորը`աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով: Պետք չէ թերագնահատել նաև Ցեղասպանության հարցի առնչությամբ թուրքական հասարակության տրամադրությունների փոփոխման գործոնը: Բայց տվյալ պահին Ցեղասպանության հարցի առնչությամբ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշման փոփոխության համար նախադրյալներ չեմ տեսնում:

 

Ինչպե՞ս եք գնահատում Անկարայի վերջին արձագանքները Հայոց ցեղասպանության 100-ամյակի շուրջ գործընթացների առնչությամբ:

 

Ցեղասպանության հարցի շուրջ վերջին գործընթացների առնչությամբ Անկարայի արձագանքը կարող եմ բնորոշել որպես ոչ ադեկվատ: Վերջին օրերին Անկարան իր արտաքին քաղաքականությունում ղեկավարվել է 18-րդ դարի սկզբունքներով: Ուղղակի ծիծաղելի է մեր օրերում քաղաքականություն կառուցել`վիրավորանքների ճանապարհով: Այդ ամենը մեկ բանի մասին է վկայում`Թուրքիան հայտնվել է Դիոգենեսի տակառում: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կտրվենք իրականությունից և չպետք է գիտակցենք, որ մեր առջև 80 մլն բնակչություն, զարգացած տնտեսություն ունեցող երկիր է, որը G-20-ի անդամ է: Մենք պետք է շարունակենք կշռադատված, փաստարկված քաղաքականություն իրականացնել`մեր առջև դրված նպատակներին հասնելու նպատակով:

 

Ամփոփելով կարող ենք արդյո՞ք ասել, որ մեր պատասխանը Չեմբեռլենին արժա՞նի էր:

-Մենք ոչ ոքի պատասխան չենք տվել: Մենք պարզապես աշխարհին ենք ներկայացրել մեր օրակարգը, և այն ընդունվել է առաջադեմ մարդկության կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով