Անելիք Բանկի պատրաստած 2015թ. օրացույցը լավագույնն է
ճանաչվել միջբանկային մրցույթում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, այն
կազմակերպել էր
Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների ճյուղային արհմիությունը:
Աղբյուրի
համաձայն, հաղթողի
դիպլոմը հանձնվել է փետրվարի 19-ին ՀՀ Կենտրոնական Բանկի դրամի թանգարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում: Մրցույթին մասնակցել են 14 բանկ և մեկ վարկային կազմակերպություն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մեր մարքեթինգային թիմը
բավականին մանրակրկիտ է աշխատել տվյալ օրացույցի պատրաստման վրա` ձևավորման մեջ
օգտագործելով հատուկ այս օրացույցի համար պատրաստված նկարների էսքիզներ: Անելիք
Բանկի 2015 թվականի օրացույցի թեմատիկան փողի պատմության ամփոփ ներկայացումն է և
շատ հաճելի է, որ մեր օրացույցն արժանացավ հանձնաժողովի հավանությանը և ճանաչվեց
հաղթող»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ
Մարտիրոսյանը:
Նշենք, որ Անելիք Բանկի
միանձնյա սեփականատերն է հանդիսանում լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ
եռամսյակում իր մասնակցությունը բանկի կապիտալում 89,95%-ից հասցրեց 100%-ի: