Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստան է բերել Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներ, որոնք պահվում էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սուրբ նահատակաց մատուռում: Արամ Ա-ն Երևան է ժամանել ապրիլի 23-ի առավոտյան` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսների ուղեկցությամբ: Նա Հայաստանում մանսակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը: Այժմ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է սրբադասման արարողությանը նախորդող պատարագ: