Գրավված ՊՊԾ գնդի շենքում ավարտվել է ազատամարտիկների հանդիպումն Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ, ով հատուկ այդ նպատակով ԼՂՀ-ից ժամանել է Երևան:
ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամ Պավել Մանուկյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում միայն հայտնել է, որ Բալասանյանը փորձում է իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով, և իրենք էլ պատրաստ են դրան, եթե իշխանությունները կատարեն իրենց պահանջը և հրաժարական տան: ՙՀակառակ դեպքում՝ մենք կպայքարենք մինչև վերջ՚,- հայտարարել է Մանուկյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները որպես բանակցորդ են ընտրել Բալասանյանին, քանի որ նա այն սակավաթիվ մարդկանցից է, ով հարգանք է վայելում ազատամարտիկների շրջանում:
Ի դեպ, բանակցություններ վարելու նպատակով Երևան է ժամանել նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոոսյանը: