Կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու վերաբերյալ ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդ Գագիկ Ծառուկայնի որոշումն ընդդիմության նկատմամբ իշխանությունների հաղթանակ չէ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
ՙԴա իշխանությունների ռեպրեսիվ և անօրինական գործողությունների հաղթանակն է օրինականության հանդեպ, բայց ոչ մի դեպքում`հաղթանակ չէ ընդդիմության նկատմամբ՚,- հայտարարել է Մարտիրոսյանը: Նա նաև դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ինչ կարելի է սպասել մոտ ժամանակներս ներքաղաքական դաշտում: ՙՏվյալ պահին որևէ բան կանխատեսել չեմ կարող, սակայն այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի և Ծառուկյանի հետ, ափսոսանքի արժանի փաստ է՚,- նշել է նա:
Նշենք, որ մարտի 5-ին ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր պաշտոնից, նրան փոխարինել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով պաշտոնապես ընդդիմադիր է հռչակել կուսակցությունը: