Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում ավելի քան 20 տարի տեղի շարունակվող թալանի ինդամենը օրանականացումն է: Այս մասին հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային ավտանգության գծով խորհրդատու Աշոտ Մանուչարյանը:
Մաուչարյանը նշել է այն հսկայական էներգետիկ լիցքի մասին, որը հասարակայնությունն ստացավ «անցյալ տարի ԼՂՀ սահմանին տեղի ունեցած իրադարձությունների, ցեղասպանույթան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, ինչպես նաև վերջերս «Ոչ թալանին» շարժման բողոքների հետևանքով»: Ինչպես նշել է Մանուչարյանը, «մենք դեռ ի վիճակի չենդ դա գիտակցել, բայց ֆունդամենտալ փոփոխությունների անհրաժեշտությունն զգացվում է»:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամը հանդիսանում է նաև ներկայիս սահմանադրական բարեփոխումների հակառակորդը, բայց այդպես էլ չնշելով իր համար անընդունելի կետերը կամ դրույթները սահմանադրական փոփոխություններում: «Վերջին 20 տարիներին Հայաստանում ընդունվող ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կամ նորմալ փաստաթուղթ գրվում է «արևմտյան քեռիների» թելադրանքով, ինչը յուրօրինակ դավադրություն է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ»,-հայտարարել է Մանուչարյանը: «Արևմտյան խելագարները մեզ ցույց են տալիս ինչպես ապրել և ինչ ատյաներում լուծել երկրի ներսում առաջացած խնդիրները, իսկ մենք լուռ հետևում ենք առաջարկված այդ հրահանգներին»,-եզրափակել է Մանուչարյանը: