ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 2016 թ.առգրավվել է 317.0 կգ (որսի արգելքի ողջ ժամանակահատվածում` 1տոննա 617 կգ) ՙսիգ՚ տեսակի ձուկ:
2015 թվականի տվյալներով, սիգի պաշարները Սևանա լճում կազմում 400-450 տոննա: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմում էր 300 տոննա: Ի դեպ, չնայած սիգի որսի օրենսդրական արգելքին, այս ձկնատեսակը բացայատ կերպով, արկղերով, վաճառվում է շուկաներում, ինչի մասին բազմիցս լուսաբանվել է ԶԼՄ-ներում: Սիգի առավելագույն պաշարները Սևանում արձանագրվել է 1988, 1989 և 1990 թվականներին, կազմելով 28-30 հազար տոննա: Այսպիսով, անցյալ 20 տարիներին այս ձկնատեսակի պաշարները Սևանում զգալիորեն պակասել են:
Փորձագետները բազմիցս նշել են, որ ստեղծված իրավիճակի պատճառն, առաջին հերթին, ձկնորսության չափազանց մեծ ծավալներն են, ինչպես նաև այն, որ սիգը հաճախ վաճառվում է նույնիսկ ձվադրման փուլում: