Հուլիսի 28-ին՜ ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան:
Ինչպես նշվում է ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, ևս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվադանոցում: