Մայիսի 24-ին «Ռոստելեկոմ» Հայաստանի վաճառքի և սպասարկման սրահում տեղի է ունեցել «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» լրագրողների ամենամյա V մրցույթի հայաստանյան փուլի արդյունքների ամփոփումը։
«Ռոստելեկոմ»-ի
հասարակայնության հետ կապեի ծառայությունից հայտնում են, որ մրցույթը մեկնարկել է
2015 թվականի նոյեմբերին և անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և
ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և
որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով:
Ինչպես և նախորդ տարի, այն անց է կացվում երկու փուլով։
«Մեր օրերում շատ է կարևորվում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տարբեր
ոլորտներում, ուստի ոչ միայն անհրաժեշտ, այլ շատ կարևոր է լրագրողների կողմից
նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության և մեկնաբանությունների
տրամադրումը։ Հուսանք մեր լրագրողների նյութը կամ նյութերը այս տարի ևս կհաղթեն
երկրորդ փուլում և նրանք հնարավորություն կստանան այցելելու Չինաստան և
ծանոթանալու տեխնոլոգիական միջազգային նորույթներին։»-նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ,
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվել են «Ռոստելեկոմի» Սմարթբոքսերով երեք
ամսվա անվճար բաժանորդային վճարով։ Շնորհիվ այս սմարթբոքսերի լրագրողները կկարողնան
դիտել Սմարթ հեռուստատեսություն ցանկացած վայրում, ուր կա ինտերնետ
հասանելիություն և հեռուստատեսություն։
Միջոցառման ընթացքում պատվոգրեր են հանձնվել առաջին փուլի բոլոր մասնակիցներին,
իսկ առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները ստացել են հնարավորություն
երկրորդ փուլում մրցելու ռուսաստանյան հաղթող լրագրողների հետ գլխավոր մրցանակին՝
աշնանը Չինաստանի Շենչժեն քաղաք այցելելու համար։
Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» մրցույթն անց է կացվում
հայաստանյան և ռուսաստանյան լրագրողների միջև երկու փուլով՝ նպատակ ունենալով
նպաստելու ԶԼՄ-ների և բլոգերների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների և
ծառայությունների` տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և
որակյալ լուսաբանման ապահովմանը:
Մրցույթի երկու փուլերի արդյունքում հաղթող ճանաչված հինգ մասնակիցները
կարժանանան գլխավոր մրցանակակին՝ 2016թ. աշնանը կայցելեն տեխնոլոգիաների
ոլորտի առաջատար ZTE կորպորացիայի գլխամաս Չինաստանի Շենչժեն քաղաքում, կծանոթանան
տեխնոլոգիական նորույթներին։ Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան
500 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։ Մասնակցելու հայտ կարող
էին ներկայացնել ինչպես ռադիո և հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր,
ամսագրեր) և առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված
աշխատանքները։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: