Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մտադիր չէ կարիերան շարունակել Թուրքիայում:
«ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանի ասելով, կիսապաշտպանը բազմիցս առաջարկներ է ստացել թուրքական ակումբներից, սակայն, ի տարբերություն «կարմիր-սպիտակների» ղեկավարության, մերժել է դրանք:
«Սպարտակի» հետ հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդումներ էին հայտնվել այն մասին, թե հնարավոր է, որ Օզբիլիսը «Սպարտակից» տեղափոխվի իսպանական La Ligu, որի ակումբներից մեկը պաշտոնապես 500 հազար եվրո էր առաջարկել «կարմիր-սպիտակներին»` հայ կիսապաշտպանի վարձակության դիմաց: Սակայն առաջարկությունը «Սպարտակին» չէր գոհացրել, և ակումբը պատրաստ է 1 միլիոնի դիմաց ժամանակավորապես բաժանվել Օզբիլիսից: «Ռայո Վալյեկանոյի» ղեկավարությունը դեռ մտածում է: