Էրեբունի վարչական շրջանում ՊՊԾ գնդի շենքը շարունակում է գրավված մնալ. գիշերը հանգիստ է անցել:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա Ծռերե խմբավորման զինաթափման գործողությունը շարունակվում է արդեն յոթ օր, Ոստիկանության 4 աշխատակիցներ դեռ պատանդ են պահվում:Նրանց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վարելի Օսիպյանը: Գրավված ՊՊԾ շենքի մատույցներում հերթապահություն են իրականացնում ոստիկանները: Նախօրեին ՙՍասնա ծռերին՚ աջակցող շարժումը գլխավորել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ և աջակցել իրենց՝ այդպիսով մոտեցնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուտափույթ հրաժարականը:
Ըստ որում, նա նշել է, որ ամեն օր՝ 20:00-ից մինչև 22:00-ը կամարտահայտման ժամ է. Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակիցները նշված ժամին հրավիրվում են Խորենացի փողոց:
Հուլիսի 17-ին իրենց «Սասնա Ծռեր» անվանող ջոկատի զինված խումբը, բաղկացած 26 հոգուց, գրավել է Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: ՙՍասնա ծռերը՚ պահանջում է ազատ արձակել արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին, ով ձեռրբակալվել էր հունիսի 20-ին ՙհանցախումբ կազմակերպելու կասկածանքով՚, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: