Երևանում մեկնարկել է Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքը:
Ակցիայի մասնակցում է մի քանի հարյոր մարդ: Ելույթ ունենալով հանրահավաքում, շարժման ներկայացուցիչ, A.S.A.L.A.-ի վետերան Ալեք Ենիգոմշյանը հիշեցրել է, որ այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
«Այդ սարսափելի ողբերգության հետևանքով հայերը կորցրեցին իրենց հայրենիքի 90%-ը: Ոչնչացվեց ազգի լույսը: Այդ ողբերգության հետևանքները մինչ օրս շարունակվում են»,-ասել է Ենիգոմշյանը:
Նա նաև ընդգծել է, որ ներկայիս հայկական պետությունն անհրաժեշտ դասեր չի քաղել այդ իրադարձություններից:
«Այսօր մենք ապրում ենք մի երկրում, որի իշխանություններն ավարտին են հասցնում թուրքերի` 100 տարի առաջ սկսածը: Նրանք սպիտակ ցեղասպանություն են իրականացնում: Նրանց վարած քաղաքականությունը բերել է բնակչության կրճատմանը: Մենք պետք է կանգնեցնենք այդ գործընթացը: Պետք է վերացնել այս ռեժիմը»,-հավելել է ՀՅԽ ներկայացուցիչը:
Ենիգոմշյանը հայտարարել է, որ այսօր մեկնարկում է գործող իշխանության վերացման գործընթացը: Նա խոստացել է, որ առաջիկա շաբաթներին և ամսիներին ՀԽ կողմնակիցների թիվը կավելանա: Ենիգոմշանը հիշեցրել է նաև, որ շարժման ղեկավարները հիմա բանտում են, բայց վստահություն է հայտնել, որ նրանք շուտով կլինեն ազատության մեջ: