ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ցանկություն է հայտնել քննարկել վերջին ժամանակներս դիտվող երկկողմ ապրանքաշրջանառության անկումը:
«Պրոբլեմը, ինչի համար հավաքվել ենք, հայտնի է, դա նախորդ ժամանակներից մեզ հասած ղարաբաղյան պրոբլեմն է, բայց ես կցանկանայի օգտվել մեր այս հանդիպումից և խոսել նաև մեր երկկողմ հարաբերությունների մասին, իսկ առաջին հերթին կցանկանայի վերջերս ավարտված Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ֆոնի վրա նշել, որ հայտնի պատճառներով, ցավոք, մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության որոշակի անկում»,-հայտարարել է նախագահ Պուտինը Ալիևի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությանը:
ՌԴ նախագահը նշել է, որ երկու ղեկավարներն էլ տեղյակ են պատճառներին, նշելով, որ ապրանքաշրջանառության նվազումը բերեց էներգակիների գների, ինչպես նաև արժույթների փոխարժեքների անկմանը:
Իր հերթին, Ալիևը վստահություն է հայտնել, որ ապրանքաշրջանառության ծավալների նվազումը կրում է ժամանակավոր բնույթ: «Մենք փնտրում ենք դրա վերականգնման ուղիները: Կարծում եմ, որ դա տեղի կունենա: Բացի այդ, մենք ակտիվ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, լավ հեռանկարներ կան նաև տրանսպորտային համագործակցությունում»,-ասել է Ալիևը:
Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, ողջունելով իր պաշտոնակցին՝ Պուտինը նշել էր երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացումը: Նրա խոսքով, լավ ցուցանիշներ են նկատվում գյուղատնտեսական արտադրանքի մատարարարումներում: «Չնայած համաշխարհային և մեր տնտեսության մեջ բոլոր դժվարություններին՝ մենք ապրանքաշրջանառության աճ ենք արձանագրում: Հուսով եմ, որ այս միտումը կամրապնդվի ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության ամբողջ շուկայի և մեզ համար զգայուն ապրանքային խմբերի գծով՚,-ասել էր Պուտինը:
Նշենք, որ Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ.դոլար: Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Նիյազ Սաֆարովի խոսքով, Ադրբեջանում գրանցված են ավելի քան 600 ռուսական կապիտալով ձեռնարկություններ: Ավելի քան 235 մլն.դոլար ներդրվել է Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում, իսկ նավթային ոլորտում` 2.8 մլրդ.դոլար: Իսկ Ադրբեջանը Ռուսատսանի տնտեսությունում կատարել է ավելի քան մեկ միլիարդ դոլարի ներդրումներ: Ռուսասկան ընկերություններն Ադրբեջանում իրականացում են 10 նախագծեր` պետական ներդրումների հաշվին: 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ.դոլար, որտեղ ներմոծումը կազմել է 1.5 մլրդ.դոլար, իսկ արտահանումը` 0.4 մլրդ.դոլար: 2016-ի հունվար-ապրիլի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև արդեն հասել է 470 մլն.դոլարի:
Միևնույն ժամանակ, ապրիլի 8-ին Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տեղեկացրեց, որ ռուսական կուտակված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ.դոլար: Հանրախետություում աշխատում են ավելի քան 1300 ռուսական կապիտալով ձեռնարկություններ: Նշենք, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2016 թ. հունվար-ապրիլին կազմել է 419,5 մլն դոլար՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 1,2%-ով: