ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղխորհրդի առաջիկա նիստում ԲՀԿ-ն կքննարկի իր ՙանհնազանդ՚ պատգամավորների հարցը, ովքեր չեն ներկայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ քվեարկությանը՝ չնայած նախագծին աջակցելու կուսակցության որոշմանը: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նա հրաժարվել է պատասխանել նախօրեին կայացած քվերակությանը վերաբերող բոլոր հարցեին: ՙԲոլոր հարցերը կքննարկվեն քաղխորհրդի նիստում՚,- ասել է Բաբայանը:
Ավելի վաղ Բաբայանը հայտարարել էր, որ կուսակցությունը որոշում է կայացրել, և խմբակցության անդամները պետք է միաձայն քվեարկեն սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին: Նա հայտարարել է, որ այլ կերպ լինել չի կարող, քանի որ կուսակցությունն ունի կանոնադրություն, որին ենթարկվում են վերջինիս բոլոր անդամները: Մինչդեռ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ինքը չի ներկայացել քվեարկությանը՝ պատճառաբանելով հանրապետությունից իր ՙբացակայությամբ՚:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանը 104 ՙկողմ՚ ձայնով ընդունել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Սահմանադրական հանրաքվեն, որը նախատեսում է Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական կարգի, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ընթացքում արձակուրդ կվերցնի: