Հունվարի 27-ին Մինսկի միջնորդները Կրակովում հանդիպում
կանցկացնեն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նման
պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ
Անդրիեի հետ Մամեդյարովի հանդիպման ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան
հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ գործունեության
ծրագիրը և տարածաշրջանային անվտանգության հարցեր, հաղորդում է ԱՊԱ-ն: ԵԱՀԿ ՄԽ
գործող նախագահ Անջեյ Կասպշիկը մտահոգություն է հայտնել շփման գծում տեղի ունեցող
իրադարձությունների առնչությամբ:
Նա
հաղորդել է, որ հունվարի 14-ին չի մասնակցել շփման գծի դիտարկմանը, քանի որ մեկնել էր
Վիեննա` ԵԱՀԿ գոծող նախագահի հետ հանդիպման, իսկ վերադառնալուց հետո այցելել է
Լեռնային Ղարաբաղ և Երևան, այժմ
պատրաստվում է այցելել Բաքու: