Հայերի հետ անհնարին է պայմանավորվել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը պետք է Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակվի այն ժամանակ, երբ վերջինիս կողմնակիցները, ամենից առաջ`Ռուսաստանը, զբաղված լինեն իրենց խնդիրներով: Այդպիսի կարծիքի է ՙՌուսաստանի իսլամական ժառանգություն՚ համառուսաստանյան հասարակական շարժման նախագահության անդամ և համանախագահ Հեյդար Ջեմալը:
ՙՂարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, դիվանագիտական և քաղաքական լուծումներ չեն կարող լինել: Իրավիճակը, որը կզարգանա Հարավային Կովկասում, նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի Ադրբեջանը լուծի հողերը վերադարձնելու իր պատմական խնդիրը. ոչ միայն վերադարձնի Խորհրդային Ադրբեջանի տարածքը, որի մի մասն օկուպացրել են հայերը, այլ նաև վերականգնի ադրբեջանական ինքնիշխանությունը տարածքներում, որոնք սխալմամբ դաշնակների են հանձնվել մուսավաթյան ղեկավարության ժամանակաշրջանում՚,- հայտարարել է նա echo.az-ը:
Ջեմալը նաև հայերի առկայությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի կայսերական քաղաքականության արդյունք է բնորոշել, որը հայերին որպես տարածաշրջանում մահմեդական գերիշխման և իսլամի չեզոքացման գործիք, ՙհինգերորդ շարասյուն՚ է օգտագործում: